Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարության նախորդ 10 միջոցառումների մանրամասները

Վերադարձ լուրերի բաժին

21:58 , 13 Ապրիլ 2020

Կառավարության՝ ապրիլի 13-ի արտահերթ նիստի ընթացքում պատասխաատուները մանրամասներ են ներկայացրել նաև նախորդ 10 միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ:

Artur_Javadyan_47I4446

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը 1-ին և 2-րդ միջոցառումների վերաբերյալ, մասնավորապես, նշել է. «Առաջին միջոցառումը վերաբերում է հիմնականում ՓՄՁ-ներին և նպատակային թիրախներն են՝ աշխատավարձ, հումք, սարքավորումներ, կոմունալ վճարումներ, հարկերի վճարում, սննդի և դեղերի ներմուծում: Բավարարվել է 205 վարկ՝ 8 մլրդ 851 մլն դրամի: Երկրորդ միջոցառումը վերաբերում է հիմնականում գյուղոլորտին: Ընդհանուր բավարարվել է 536 հայտ, որից 417-ը միկրովարկերն են տրված գյուղացիական տնտեսություններին: Վարկերի գումարը կազմում է 1 մլրդ 606 մլն դրամ: Երկու միջոցառումների գումարը միասին կազմում է ՝ 10 մլրդ 458 մլն դրամ»:

Nikol_Pashinyan_47I4378

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որ երբ ծրագրերը հաստատում էին, հոռետեսական գնահատականներ կային, որ մարդիկ չեն դիմի, որովհետև իրենց այդպիսի վարկեր ու աջակցություն պետք չէ: «Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ բավական լավ ակտիվություն կա: Ես հույս ունեմ և համոզված եմ, որ առաջիկա օրերին, թե գյուղվարկերի, թե բիզնեսին աջակցության մասով ավելի ակտիվ ցուցանիշներ կունենանք»,- ասել է վարչապետը:

Անհատ ձեռնարկատերերին վերաբերող 3-րդ միջոցառման հետ կապված էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այն աջակցություն է նախատեսում փոքր բիզնեսին: « Արդեն ստացվել է 457 հայտ, որի զգալի քանակը եղել է ոլորտին չհամապատասխանող՝ ավելի քան 257 դիմում: Դիտարկված չափորոշիչներին բավարարող հայտերի քանակը եղել է 70, որոնք արդեն բավարարված են և գտնվում են ֆինանսական կազմակերպություններում՝ վարկավորման նպատակով: Վարկի ընդհանուր գումարը 563 մլն դրամ է: Դատելով դիմումների քանակից՝ մենք կարծում ենք, որ այս շաբաթվա վերջին այս թիվն առնվազն կրկնապատկված կլինի»,- հայտնել է նախարարը:

Davit_Ananyan_47I3580

5-րդ միջոցառման (շահառուներն են հանդիսանում այն գործատու կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, որոնք 2020թ. հունվար-փետրվար ամիսներին ունեցել են 2-50 աշխատակից և պահպանել են աշխատակիցների և աշխատավարձի ֆոնդը) հետ կապված ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է. «Ապրիլի 13-ի ժամը 11:30-ի դրությամբ շահառուների շուրջ 30 տոկոսն է ներկայացրել մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկ, որի հիման վրա 9725 շահառու հանդիսացողներին ավտոմատ եղանակով ուղարկվել է ծանուցում: Դիմում է ներկայացրել արդեն 5388 շահառու և այսօր 11:30-ի դրությամբ 5207 շահառու ստացել է գումարը, ընդհանուր՝ 787,9 մլն դրամ»:

Zaruhi_Batoyan_47I4470

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մանրամասներ է ներկայացրել սոցիալական՝ 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ ծրագրերի ընթացքի վերաբերյալ: «4-րդ, 6-րդ, 7-րդ ծրագրերի մասով դիմումներ ընդունելու անհրաժեշտություն չկար: 11444 անձի համար բանկեր է փոխանցվել 929 մլն դրամի չափով աջակցություն: Ընդլայնվել է 7-րդ միջոցռման շահառուների շրջանակը՝ նախնական 3800-ի փոխարեն ակնկալվում է ունենալ ավելի քան 8000 շահառու: Նոր ցուցակները կհրապարակվեն ապրիլի 14-ին:

4-րդ միջոցառումը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցողներին, այս դեպքում գումարները փոխանցված են: Այս պահին կա 964 երեխայի տվյալ, որոնց գումարը հասանելի է բանկերում: Նրանցից ավելի քան 200-ն արդեն ստացել է գումարները: Ինչ վերաբերում է 8-րդ և 9-րդ միջոցառումներին, ապա աջակցությունը տրամադրվում է դիմումների հիման վրա: Եվ այսօր արդեն քաղաքացիները կարող են դիմել»,- մասնավորապես նշել է նախարարը՝ հավելելով, որ մանրամասների համար քաղաքացիները կարող են զանգահարել 114 և 011 300 114 հեռախոսահամարներով:

Անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Չնայած այս պահին ծրագրերից արդեն իսկ օգտված քաղաքացիների թիվը տասնյակ հազարով է սահմանափակվում, բայց ուզում եմ նշել, որ այդ ծրագրերի շահառուները մի քանի հարյուրհազար մարդիկ են, պարզապես ծրագրերը հընթացս մտնում են ուժի մեջ: Կա նաև մեկ այլ խնդիր, որ քաղաքացիները փաստացի չեն օգտվել իրենց ծրագրերից: Իհարկե, տեղեկատվությունը պետք է հնարավորինս արագ հասցնել մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք հնարավորինս հեշտացված կարգով օգտվեն»:

Վարչապետի խոսքով՝ մոտավոր հաշվարկով ընհանուր առմամբ միջոցառումների շահառուների թիվը կկազմի ավելի քան 300 հազար: «Շարունակելու ենք միջոցառումների իրականացնումը: Սոցիալական միջոցառումների հիմքում պարտադիր դնում ենք այնպիսի կոմպոնենտներ, որ մեր երկրի տնտեսական զարգացման ռազմավարության հետ աղերս ունենան: Այսինքն՝ մենք չենք ուզում ճգնաժամային այս իրավիճակում զրոյացնենք մեր որդեգրած ռազմավարությունները, և ամեն կոմպոնենտի մեջ պարտադիր ապահովում ենք այնպիսի բաղադրիչ, որն ուղիղ կապ ունի նախկինում մեր ընդունած և հայտարարած ռազմավարությունների հետ: Ես կարծում եմ՝ դա շատ կարևոր է, որպեսզի ողջ պրոցեսները բնականոն ընթանան և նաև զարգացման որոշակի բաղադրիչներ դրվեն սոցիալական աջակցության ծրագրերի հիմքում:

Nikol_Pashinyan_47I4539

Մենք քաջալերում ենք այն քաղաքացիներին, այն սուբյեկտներին, որոնք նախկինում ժամկետանց հարկային պարտավորություններ չեն ունեցել: Նրանք շատ արագ, օպերատիվ ստանում են աջակցություն: Դա չի նշանակում, որ մյուսներին չենք աջակցելու, մյուսներին աջակցությունը լինելու է այլ բնույթի:

8-րդ և այլ միջոցառումներով պարտադիր պայման ենք դնում, թե մարդն ինչքան շրջանառություն է ցույց տվել հսկիչ դրամարկղային մեքենաներով: Սա կարևոր է, որովհետև եթե մենք քաղաքացիներին կոչ ենք արել, որ հսկիչ դրամարկղային մեքենաներով պետք է շրջանառությունն արձանագրվի, այն սուբյեկտը, որը 100 տոկոսով է իր շրջանառությունը ցույց է տվել՝ չի կարող նույն չափով օգնություն ստանալ, ինչ այն սուբյեկտը, որը 0.1 տոկոսով է շրջանառություն ցույց տվել»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ռազմավարական այս քայլերով պետք է քաջալերել տնտեսական այնպիսի գործունեությունը, որն իր կենսունակությունն ի վիճակի է ցույց տալ նաև ճգնաժամային պայմաններում, և իր գործունեության ընթացքում մեծացնում է ճգնաժամներ հաղթահարելու պետության և կառավարության հնարավորությունները:

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «Capture The Flag» հաքերային մրցույթը

Հավելենք, որ Capture the Flag (CTF)-ը համակարգչային անվտանգության մրցույթ է:

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է:

«Սեւ ուրբաթ» Ucom-ում. Մինչև 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների և սմարթֆոնների համար

Այսօրվանից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ հանրահայտ «Սև ուրբաթ»-ի («Black Friday») շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում կգործի մինչև 70% զեղչ մի շարք ապրանքատեսակների համար: