Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարության նախնական գնահատականով՝ հարկային եկամուտների հավաքագրման աստիճանը 7 տոկոսով զիջում է հարկային պոտենցիալին

Վերադարձ լուրերի բաժին

00:50 , 20 Հունիս 2019

ՀՀ կառավարությունը նախատեսում է հարկային եկամուտների հավաքման աստիճանը մոտեցնել գնահատված հարկային պոտենցիալին: Ըստ նախնական մեթոդաբանությամբ կատարված գնահատակաների՝ 7 տոկոսի չափով զիջում են պոտենցիալին: Այդ մասին ԱԺ-ում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելուց հետո ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

Մելքումյանը նշեց՝ քննարկվում է, որ 62 մլրդ դրամ միջոցներ են գալու բյուջե, սա նշանակում է, որ ստվերը կրճատվում է: «Ինչ եք կարծում մենք ստվերի ո՞ր մակարդակի վրա ենք, և ո՞ր ոլորտներն են ամենառիսկայինը մնացել»,-հետաքրքրվեց պատգամավորը

«Մենք հիմա մեր ծրագրում ունենք մի մաս, ըստ որի՝ նախատեսվում է, որ հարկային եկամուտների հավաքման աստիճանը կմոտեցվի գնահատված հարկային պոտենցիալին: Դա նշանակում է, որ մենք որոշակի մեթոդաբանությամբ գնահատել ենք մեր տնտեսությունում հարկային պոտենցիալը՝ հաշվի առնելով թե տնտեսական կառուցվածքը, թե զարգացումները, թե կարգավորումները, որոնք կապված են հարկային համակարգի հետ: Վերջնական չէ՝ ճիշտ է, թե սխալ այդ մեթոդաբանությունը, սակայն, ըստ դրա, մոտ 7 տոկոսի չափով դեռևս զիջում ենք պոտենցիալին»,-ասաց Ջանջուղազյանը: Նա նշեց, որ դա, սակայն, ամենևին չի նշանակում, թե այդ 7 տոկոսն ամբողջությամբ ստվեր է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։