Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ

Վերադարձ լուրերի բաժին

Կառավարության նիստի մեկնարկից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ: Ըստ նրա՝ այդ թիվը նախատեսածի 10 տոկոսից էլ պակաս է: Կառավարությունն արդեն իսկ հրապարակել է այն էլեկտրոնային պատուհանը, որով քաղաքացիները կարող են ստուգել՝ արդյո՞ք իրենք տվյալ սոցիալական ծրագրերի շահառու են, թե ոչ:

gov_Nikol_Pashinyan_47I3539
«Նաև ուզում եմ ընդգծել որ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության բանկերը շուրջ 290000 քաղաքացիների տվել են վարկային արձակուրդ՝ 9,3 մլրդ դրամի չափով: Վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձանց՝ 15,4 մլրդ դրամի չափով»,- ասել է վարչապետը: Ըստ վարչապետի՝ բանկային համակարգը կառավարության քաղաքական հորդորներին արձագանքել է: Դա վկայությունն է այն բանի, որ ամենազգայուններից մեկը համարվող այդ համակարգը վստահություն է տածում կառավարության հակաճգնաժամային քաղաքականության նկատմամբ: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ վերջին օրերին բանկային ավանդների աճի որոշակի միտում է նկատվում: Կան արդեն իսկ տեսանելի դեպքեր, երբ քաղաքացիների կողմից դոլարային ավանդները փոխարկվում են դրամային ավանդների, ինչն ամենավառ ապացույցն է այն բանի, որ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության նկատմամբ կա վստահություն:

Gov_T016448
«Երեկ մենք իրականացրել ենք 236 թեստ, որից դրական է 28-ը: Սա նշանակում է, որ մենք շարունակում ենք պահպանել շաբաթվա սկզբում արձանագրված զգուշավոր լավատեսությունը, մանավանդ նոր բուժվածների թիվն էլ 24 է: Եվ մենք առաջիկայում սպասում ենք բուժվածների թվի որոշակի աճ, նաև՝ մեկուսացումից դուրս եկած քաղաքացիների որոշակի աճ: Մենք վաղը պարետատանը կքննարկենք մեր հետագա անելիքները, թե երկուշաբթի օրվանից ինչ կարգավորումներ պիտի գործեն: Բայց այս պահին մեր ամենամեծ մարտահրավերը հետևյալն է, որ մենք, ինչպես հայտնել ենք, վաղվանից արդեն ստեղծենք օրը 1000 թեստի հնարավորություն»,- նշել է կառավարության ղեկավարը: Նա տեղեկացրել է, որ ճշգրտումների ընթացքում հայտնաբերվել է 12 անճշտություն:

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: