Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Կառավարության ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը»,- Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ կառավարության ծրագրի հաստատմամբ երկրում սկսվում է տնտեսական հեղափոխության փուլը:

«Քանի որ կառավարության ծրագիրը երկու օր առաջ հրապարակվել էր՝ եղան որոշակի արձագանքներ, որոնց շուրջ մենք նաև կառավարությունում քննարկում նախաձեռնեցինք, ինչը մեզ օգնեց ևս մեկ անգամ արձանագրել, որ կառավարության այս ծրագիրը լիարժեք համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին:

Մեր հայեցակարգային պատկերացման համար անկյունաքարային նշանակություն ունի հետևյալը. մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը, այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը՝ արձանագրելով որ կառավարության գործառույթը շարունակում է մնալ նույնպիսին, ինչպիսին Հայաստանում ոչ բռնի, թավշյա հեղափոխության գործառույթը՝ այն է՝ ստեղծել հնարավորություններ: Կառավարությունն իրեն համարում է այս գործընթացի կարևոր մասնակիցներից մեկը և պատրաստ է իր քայլերով քաղաքացիներին քաջալերել, որպեսզի նրանք օգտվեն այդ հնարավորություններից»,-կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ մարդիկ պետք է հնարավորություն ունենան տեսնել, շոշափել այդ հնարավորությունները, որոնք կառավարությունը պետք է ապահովի կիրառման համապատասխան գործիքակազմով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը հայտարարել է «Dubai 2020» ցուցահանդեսին երկրի մասնակցության կազմակերպման օպերատորի մրցույթ

Թիմում պետք է ներգրավված լինեն մասնագետներ հայերենի և անգլերենի կատարյալ իմացությամբ, իսկ արաբերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով

Համաժողովի շրջանակում ցուցահանդես է նախատեսված, որտեղ կին ձեռներեցներն իրենց արտադրությունը, աշխատանքը, ծրագրերը կներկայացնեն:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագիծը: