Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարության դռնփակ նիստը ծանրաբեռված էր և բուռն քննարկումներով. Սուրեն Կարայան

Վերադարձ լուրերի բաժին

13:50 , 12 Ապրիլ 2018

Հայաստանի կառավարության դռնփակ նիստն անցել է ծանրաբեռնված օրակարգով և բուռն քննարկումներով: Այդ մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը: «Առաջին դռնփակ նիստի (մի քանի տարի դռնբաց անցկացումից հետո կառավարությունն անցավ նիստերի դռնփակ ռեժիմի- խմբ.) օրակարգը ծանրաբեռված էր, քննարկվել է 73 հարց, բուռն քննարկումներ տեղի ունեցան։ Խնդիրը նրանում չէ, որ ավելի ազատ ենք արտահայտվել, միշտ էլ ազատ ենք, բաց ու թափանցիկ: Այսօրվա նիստն առանձնահատուկ էր ոչ միայն նրանով, որ փակ էր, այլ նաև նրանով, որ լայն օրակարգ ուներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է նախարարի պաշտոնակատարը:

Միաժամանակ, Կարայանն ասել է, որ առայժմ տարբերություն չի զգացել նիստերի բաց կամ փակ լինելու առումով։

Հաշվի առնելով, որ ապրիլի 9-ից ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքը, կառավարության ապրիլի 12-ի նիստն անցկացվել է դռնփակ ձևաչափով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի

Հայաստանում տեղադրվել է արևային գերխոշոր էլեկտրակայան`ձկնաբուծարանի համար

«Կռունկ»-ը 2017 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից արտոնագրված 11 արդյունաբերական նշանակության ֆոտովոլտային կայաններից մեկն է

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Ինտերնետ էկվայրինգի ծառայությունը, բացի այն, որ խնայում է գնորդների ժամանակը և հանդիսանում է հարմարավետ եղանակ՝ գնումներ կատարելու համար, ունի հետևյալ առավելությունները.