Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում շարժական սրճարանների ոլորտի ներկայացուցիչները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

14:30 , 02 Մայիս 2019

Հայաստանի կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել շարժական սրճարանների ոլորտի ներկայացուցիչները: Նրանք ցանկացել են հանդիպել ՀՀ վարչապետի հետ: Շարժական սրճարանների միության նախագահ Արեն Մելիքյանն ընդգծել է, որ իրենց պահանջն այն է, որպեսզի շրջիկ սրճարանների գործունեությունը կարգավորվի օրենքով, հնարավորինս շուտ ընդունվի համապատասխան օրենքը, իսկ մինչ այդ իրենց թույլ տան աշխատել:

Նա հայտնել է, որ այս պահին շարժական սրճարանները հոսանքազրկված են: Արեն Մելիքյանը հայտնեց, որ խնդիրը քննարկել են Երևանի ավագանու հետ: ««Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դրական տրամադրվածություն ունեն, բայց այլ ստորաբաժանումների կողմից դրական մոտեցում չկա»,- ասել է նա:

Արեն Մելիքյանը նշել է, որ վարչապետից ակնկալում են, որպեսզի բոլոր շրջիկ կետերին տրվեն թույլտվություններ: «Երբ արդեն օրենքը կընդունվի, ավագանին կսահմանի կարգավորումներ, դրանից հետո արդեն պարզ կլինի, թե որ շրջիկ կետն է մնում, որը չի մնում»,- նշել է Շարժական սրճարանների միության նախագահը: Նա նաև հայտնել է, որ այս պահին բոլոր շարժական սրճարաններն աշխատում են գեներատորներով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ