Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարության արտահերթ նիստ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

16:42 , 13 Ապրիլ 2020

Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով կատարվող ծրագրերի առկա վիճակի մասին:

1-ին փաթեթ`ՓՄՁ: Աշխատավարձի վճարման, հումքի ձեռքբերման, կոմունալ վճարումների, սննդի և դեղերի ներմուծման նպատակով հաստատվել է 205 վարկային հայտ` ընդհանուր 8 մլրդ 851 մլն դրամի չափով: Շահառուների դիմումներն ունեցել են հարթ բաշխվածություն` ամբողջ հանրապետությունով: Փաթեթի շրջանակում մերժված հայտերը պայմանավորված են եղել հարկային և վարկային պարտավորությունների ոչ պատշաճ պատմություն ունենալու հանգամանքով: Ներկայումս դիտարկվող վարկային հայտերի քանակն 691-ն է` մոտ 39 մլրդ դրամի հասնող:
2-րդ փաթեթ` գյուղատնտեսություն: Բավարարված վարկերի քանակ 536-ն է, այդ թվում` 417 միկրովարկեր գյուղացիական տնտեսություններին` 1 մլրդ 606 մլն դրամի չափով: Առաջին երկու ծրագիրը միասին՝ 10 մլրդ 458 մլն դրամ է:

3️-րդ փաթեթ` փոքր բիզնես: Այն բիզնեսները, որոնց 2019 թվականի շրաջանառությունը եղել է 24-500 մլն դրամ, որոնք գործել են մշակող արդյունաբերության, զբոսաշրջության, սպասարկման ծառայությունների որոշ ոլորտներում, ունեցել են հարկային բարվոք պատություն: Դիմումների թիվը շաբաթվա վերջի դրությամբ եղել է 457, այդ թվում` 257-ը չեն համապատասխանել ոլորտի չափորոշիչներին, 70 բավարարված դիմուները եղել են չափորոշիչներին համապատասխանող, որոնք արդեն գտնվում են ֆինանսական կազմակերպություններում` ֆինանսավորման նպատակով` ընդհանուր վարկի գումարը 563 մլն դրամ է: Ենթադրվում է, որ շաբաթվա վերջ արդեն փոքր բիզնեսին հասանելի կլինի 1 միլիարդ դրամ:

4️-րդ, 6️-րդ և 7️-րդ ծրագրերի գծով հաշվառվել է 11 հազար 444 շահառու` 929 մլն դրամ, որը վերջնական պատկերը չէ։ 4-րդ միջոցառման գումարները փոխանցված են` ներկայումս 964 երեխայի համար նախատեսված աջակցության գումարները հասանելի են բանկերում։

5️-րդ միջոցառում: Ապրիլի 13-ի 11։30-ի դրությամբ՝ մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկ ներկայացրել է տնտեսվարողների 30 տոկոսը, և այդ հաշվարկների հիման վրա 9, 725 սուբյեկտի ավտոմատ եղանակով ուղարկվել է ծանուցում միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ, դրանց հիման վրա դիմում ներկայացրած շահառուների թիվը կազմում է 5,388 և նույն պահի դրությամբ՝ 5,207 շահառու փաստացի ստացել են աջակցություն` ընդհանուր 787.9 մլն դրամի չափով։

8️-րդ և 9️-րդ ծրագրերին դիմելու հնարավորությունն արդեն հասանելի կլինի այսօր: 8-րդի վճարումները հասանելի կլիննեն վաղը առավոտյան 9:30-ից սկսած:

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «Capture The Flag» հաքերային մրցույթը

Հավելենք, որ Capture the Flag (CTF)-ը համակարգչային անվտանգության մրցույթ է:

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է:

«Սեւ ուրբաթ» Ucom-ում. Մինչև 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների և սմարթֆոնների համար

Այսօրվանից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ հանրահայտ «Սև ուրբաթ»-ի («Black Friday») շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում կգործի մինչև 70% զեղչ մի շարք ապրանքատեսակների համար: