Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարության առաջին նիստը՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

22:19 , 11 Մայիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնն ստանձնելուց հետո այսօր առաջին անգամ վարել է ՀՀ կառավարության հերթական նիստը:

Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետն անդրադարձել է Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարությանը և գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվել մարզում տիրող իրավիճակից: Իգնատի Առաքելյանը հայտնել է, որ մարզ մեկնած համապատասխան մասնագետների խումբը վերադառնալուն պես՝ կզեկուցի իրավիճակի մասին: «Օպերատիվ տվյալներով՝ վնասի ծավալը մեծ չէ, բայց կան այգիներ, որոնք վնասվել են»,- ասել է նախարարի պաշտոնակատարը` հավելելով, որ հանձնաժողովը կգնահատի և կարձանագրի վնասի չափը:
Ի պատասխան վարչապետի այն հարցին, թե ի՞նչ աջակցություն է ցուցաբերվել նման դեպքերում, Իգնատի Առաքելյանը նշել է, որ զիջվել է որևէ պարտավորություն, հողի հարկ կամ ջրի վարձ, որն ունեցել է տվյալ տնտեսությունը պետության նկատմամբ:

«Կարծում եմ՝ մենք այս թեմային կանդրադառնանք, որովհետև պետք է այնպես անել, որ աջակցությունը լինի ոչ այնքան ֆորմալ, որքան արդյունավետ, որ մարդիկ իսկապես զգան, որ պետությունը լրջագույն ջանք է գործադրում, որ իրենք այդ վիճակից դուրս գան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետն ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվել է, թե հակակարկտային համակարգն ինչո՞ւ չի հակազդել: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ այդ վայրերը դուրս են համակարգի ազդեցության դաշտից: Կառավարության ղեկավարի այն հարցին, թե գյուղատնտեսական հողերի քանի՞ տոկոսն է այդ դաշտից դուրս, Դավիթ Տոնոյանը պատասխանել է, որ ընդամենը 15 տոկոսն է ծածկում: Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է նաև, որ պիլոտային ծրագրի շրջանակում նախատեսվում է նոր ժամանակակից համակարգ ներդնել, որը թույլ կտա ավելացնել այդ տարածքները` 2 տարում մինչև 70 տոկոս:

«Այս թեմային պետք է անդրադարձ կատարել նոր կառավարության ձևավորումից հետո»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

01 02 03 04 05 06 07 08 09 10

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%

2018 թ. օգոստոսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ

Վերաքննիչ դատարանի դատարանի որոշմամբ քիչ առաջ ազատ է արձակվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: