Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կապի ոլորտ. որքան են ծախսում ընկերությունները գովազդի վրա

Վերադարձ լուրերի բաժին

15:38 , 24 Մայիս 2016

Կարծում ենք`  կհամաձայնեք, որ գովազդային շուկայում ամենաակտիվ ոլորտը, թերևս, կապն է։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ հեռահաղորդակցության ոլորտը, որի մեջ մտնում են շարժական ու ֆիքսված կապի, ինտերնետի ծառայություններ մատուցող ընկերությունները։

Իսկ որքա՞ն են ծախսում նրանք գովազդի վրա։

Մենք առանձնացրել ենք հետևյալ ընկերություններին՝ VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ), Beeline (Արմենտել), UCom և Rostelecom-Armenia: Նրանց կայքերում հրապարակվող հաշվետվություններում նշվում են նաև գովազդի և մարքեթինգի ուղղությամբ կատարված ծախսերը։

Նշենք, որ UCom-ի դեպքում գովազդի վրա կատարված ծախսերը ներկայացրել ենք առանձին՝ շարժական կապի մասով (Orange-ի մասով), և, այսպես ասած, բուն UCom-ի մասով (ֆիքսված կապ և ինտերնետ)։

Ինչպես տեսնում եք, 2015 թվականին գովազդի և մարքեթինգի վրա ամենից շատ ծախսել է VivaCell-ը՝ 2.2 մլրդ դրամ։ Ընդ որում, 2014 թվականին այս ընկերությունն ավելի շատ էր ծախսել։ Orange բրենդը 2015 թվականին գովազդի վրա ծախսել է 1 մլրդ 537.5 մլն դրամ, Beeline-ը՝ 937.3 մլն, UCOM-ը` 683.7 մլն, Rostelecom-ը՝ 209.1 մլն դրամ։

Իսկ եթե համարենք, որ UCOM-ի հետ միասին դիտարկենք նաև Orange (թեպետ նախորդ տարի դրանք դեռ առանձին ընկերություններ էին), ապա գովազդի վրա ծախսված ընդհանուր գումարը կկազմի 2 մլրդ 221 մլն դրամ՝ ավելի շատ, քան VivaCell-ի դեպքում

Govazd-TK01

Նշենք, որ Beeline-ի դեպքում ֆիքսված և շարժական կապի ուղղությամբ գովազդի ցուցանիշները նույնպես ներկայացված են առանձին հաշվետվություններով, սակայն մենք դրանք գծապատկերում մասին ենք ներկայացրել, քանի որ Beeline-ը ֆիքսված հեռախոսակապի ուղղությամբ չնչին գումարներ է ծախսել։

Գծապատկերից նաև երևում է, որ շարժական կապի ոլորտում գովազդի վրա ծախսվող գումարը 2015-ին նվազել է (նախորդ տարվա համեմատ), իսկ ֆիքսված կապի դեպքում՝ աճել։

Ընդհանուր առմամբ՝ նշված ընկերությունները միասին 2015 թվականին գովազդի և մարքեթինգի վրա ծախսել են 5 մլրդ 567.7 մլն դրամ (մոտ 11.6 մլն դոլար)։ 2014 թվականին այս ցուցանիշն ավելի մեծ էր՝ 5.8 մլրդ։

Տոկոսային առումով՝ գովազդի և մարքեթինգի վրա ծախսված ընդհանուր գումարն ունի հետևյալ բաշխվածությունը (2015 թվականին)։

Govazd-TK02

Կապի ոլորտի կողմից գովազդի և մարքեթինգի վրա ծախսված ընդհանուր գումարի 39.5%-ը բաժին է ընկնում Vivacell-ին, 27.6%-ը՝ UCom-ին (շարժական կապի մասով), 16.8%-ը՝ Beeline-ին, 12.3%-ը՝ UCom-ին (ֆիքսված կապի և ինտերնետի մասով), 3.8-ը՝ Rostelecom-Armenia-ին։

Իսկ ստորև բերված գծապատկերում ցույց է տրված, թե 2015 թվականին իրենց տարեկան հասույթի քանի՞ տոկոսն են ընկերությունն ուղղել գովազդին և մարքեթինգին։

Govazd-TK04

 

Ինչպես տեսնում եք, այս առումով առաջատարը եղել է UCom-ը (շարժական կապի մասով), որը գովազդի վրա ծախսել է իր ընդհանուր եկամտի (20.4 մլրդ դրամ) 7.5%-ը։

Տվյալները մշակվել են Business for Business կենտրոնի կողմից

Կապի ոլորտի վերաբերյալ ամբողջական ուսումնասիրությունը (ոչ միայն գովազդի մասով) ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 011-75-00-75 հեռախոսահամարին կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որտե՞ղ պետք է ներդրվեն սփյուռքից ներգրավված ֆինանսական միջոցները

Հաշվի առնելով առաջադրված սկզբունքները պետք է բացառել այնպիսի նախագծերը ինչպիսիք են Նաիրիտի վերագործարկումը, ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը

Ազատ և երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հետագա փոփոխությունների քննարկումները կլինեն ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի ակտիվ մասնակցությամբ