Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կապի ոլորտի հասույթը նվազել է

Վերադարձ լուրերի բաժին

17:05 , 12 Փետրվար 2017

ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի ընդհանուր հասույթը 2016 թվականին կազմել է 143 մլրդ դրամ, որը 2015 թվականի ցուցանիշից ցածր է 21.5%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։

Հեռահաղորդակցության ոլորտի հասույթի մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեցել է բջջային կապի ծառայություններից ստացված հասույթը՝ 81 մլրդ դրամ կամ ընդհանուրի 56.6%-ը։ Բջջային հեռախոսակապը 2016 թվականին 16%-ով ավելի քիչ հասույթ է ապահովել, քան 2015-ին։

Լարային (ֆիքսված) հեռախոսակապի ծառայություններից ստացված հասույթն ավելի մեծ չափով է նվազել՝ 24.5%-ով, և կազմել 14.7 մլրդ դրամ։

Փոխարենը՝ 2%-ով աճել է ինտերնետ հասանելիության ծառայություններից ստացվող հասույթը և հասել 32.2 մլրդ դրամի։

Այս թվերը հերթական անգամ ապացուցում են, որ, այսպես կոչված, OTT-ն (over-the-top content) լուրջ գլխացավանք է դարձել բջջային օպերատորների համար։ OTT-ն, եթե պարզ ձևակերպենք, տարբեր տեսակի մեսինջերներն են (Viber, WhatsApp և այլն), որոնք թույլ են տալիս հաղորդակցվել ձայնի, տեքստի միջոցով՝ շրջանցելով դասական հեռախոսակապն ու կարճ հաղորդագրությունները (այս մասին մեր հեղինակային բլոգում հետաքրքիր հոդված էր գրել Սամվել Մարտիրոսյանը)։

Վերադառնալով Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ցուցանիշներին, նշենք, որ 2016 թվականին 15.8%-ով աճել է մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման և շահագործման ծառայություններից ստացված հասույթը։ Դա պայմանավորված է թվային հեռուսաստեսությանն անցմամբ։

Արբանյակային ծառայություններից (բացառության ինտերնետ հասանելիության) ստացված հասույթն աճել է 51.3%-ով, իսկ հեռագրական ծառայություններինը՝ նվազել 18.5%-ով։ Սակայն այս 2 ուղղություններով հասույթի ծավալը չնչին է, համապատասխանաբար, 32.6 մլն դրամ և 27 մլն դրամ։

Հեռահաղորդակցության ոլորտի այլ ծառայությունները 2016 թվականին ապահովել են 10.3 մլրդ դրամի հասույթ, որը 53.1%-ով գերազանցում է 2015 թվականի ցուցանիշը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը հանձնարարել է նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ եմ տվել

Կառավարությունը խզում է «Մեղրու ՃՇՇՁ»-ի հետ պայմանագիրը՝ ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի անհամաձայնության պատճառով

Կարճ ասած, Հայաստանի կառավարությունը չի կարողացել Հայաստանի տարածքում հայկական ընկերության միջոցով աշխատանք կատարել, քանի որ ռուսները համաձայն չեն։

ԱԺ 15 ամենահարուստ պատգամավորները՝ ըստ դրամական միջոցների չափի

B4B.am-ը կազմել է ՀՀ Ազգային ժողովի՝ ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցանկը