Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը լինելու է վարչապետի ուշադրության կենտրոնում

Վերադարձ լուրերի բաժին

18:41 , 06 Ապրիլ 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխաորությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը: Քննարկվել են ջրամատակարարման ոլորտում այս տարվա ընթացքում նախատեսված կապիտալ և դեռևս տարիներ առաջ ներգրավված վարկային ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Gov_T015765

Վարչապետին զեկուցվել է հանրապետությունում ոռոգման, ջրամատակարարման համակարգերի բարելավման և արդիականացման, ինչպես նաև Կապսի և Վեդու ջրամբարների կառուցմանն ուղղված շինաշխատանքների մասին: Տարեսկզբից մեկնարկել է նշված ծրագրերի մրցույթների կազմակերպման գործընթացը, և նախատեսված ժամանակահատվածում ծրագրերը կշարունակվեն: Կապսի ջրամբարի հետ կապված մրցույթը ևս ընթացքի մեջ է, ամռանը շինարարական աշխատանքները կմեկնարկեն: Վեդու ջրամբարի ծրագիրն ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Gov_T015771

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ բոլոր ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը գտնվելու է իր ուշադրության կենտրոնում: Կառավարության ղեկավարը նշել է, որ դրանք լուծում են տնտեսական և սոցիալական լուրջ խնդիրներ և այդ առումով ունեն սկզբունքային նշանակություն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

18-րդ միջոցառման շրջանակում 8923 շահառու ստացել է մոտ 1.7 մլրդ դրամ

Դիմում է ներկայացրել ծրագրի շահառուների մոտ 73 տոկոսը: Դիմումների վերջնաժամկետը հունիսի 10–ն է:

ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին առողջություն է մաղթել

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով: