Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կապիտալ ապրանքների ներկրումը 2018թ. հունվար-սեպտեմբերին կտրուկ աճել է

Վերադարձ լուրերի բաժին

10:41 , 29 Հունվար 2019

2018 թվականի հունվար-սեպտեմբերին, ըստ լայն տնտեսական դասակարգման (BEC), Հայաստան են ներկրվել 662.6 մլն դոլարի կապիտալ ապրանքներ (արտադրության կազմակերպման համար օգտագործվող սարքավորումներ և տեխնիկա)։  2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ կապիտալ ապրանքների ներկրումն աճել է 260.6 մլն դոլարով կամ 64.8%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 2018թ. երրորդ եռամսյակի վճարային հաշվեկշռից, որը հրապարակել է Կենտրոնական բանկը։

Նախորդ տարվա միայն երրորդ եռամսյակում ներկրվել են մոտ 230 մլն դոլարի կապիտալ ապրանքներ, ինչը 2017 թվականի երրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 63.7 մլն դոլարով կամ 38.4%-ով։

Նկատենք, որ հունվար-սեպտեմբերին կապիտալ ապրանքների ներկրման աճն ամենաբարձրն է՝  մնացած ապրանքախմբերի համեմատ։

Արդյունքում, կապիտալ ապրանքների կշիռը ներմուծման կառուցվածքում աճել է 4.4 տոկոսային կետով և 2018 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել 19.2%, որն աննախադեպ բարձր ցուցանիշ է վերջին տարիների կտրվածքով։

capital-goods

Նշենք նաև, որ նույն ժամանակահատվածում զգալիորեն աճել է նաև արտադրական պաշարների ներկրումը՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերի 868.8 մլն դոլարից հասնելով 1 մլրդ 133.7 մլն դոլարի (2018թ. հունվար-սեպտեմբեր)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Վալլեքս»-ը երկարաձգել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ պայմանագրերը դադարեցնելու ժամկետը

«Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել, որում հայտնել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումների նոր ժամկետ սահմանելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերությունների խումբը որոշում է կայացրել չեղարկել փետրվարի 28-ից պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումները՝ նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը: B4b.am-ին ընկերությունից հայտնեցին, որ այդ ժամանակահատվածում […]

Հայկական համը հաղթում է Ռուսաստանում (լուսանկարներ)

Աշխարհի շուրջ 69 երկրներից հայկական նորաստեղծ Agroyan’s բրենդը միջազգային ցուցահանդեսում հաղթել է ոսկե մեդալ։

Որքան են վճարել 1000 խոշոր հարկատուները՝ ըստ հարկատեսակների (գծապատկեր)

Հայաստանի Հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին 2018 թվականին պետբյուջե են վճարել 926.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր