Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Կապիտալիզմը մահացել է»,- ամերիկացի միլիարդատեր

Վերադարձ լուրերի բաժին

ԱՄՆ ամենահարուստ մարդկանց՝ Ֆորբսի ցուցակի 93-րդ տեղում գտնվող Մարկ Բենիոֆը The New York Times պարբերականի սյունակում գրել է, թե կապիտալիզմը մահացել է, իսկ աշխարհի մեծահարուստները պետք է ստեղծեն նոր տնտեսական համակարգ: Salesforce ընկերության հիմնադիրը, սակայն, նշել է, որ գործող համակարգը բարի է եղել իր նկատմամբ և թույլ տվել վաստակել 6,4 միլիարդ դոլար կարողություն:

Time ամսագրի սեփականատեր Բենիոֆը գրել է, որ այսօր ապրում է մի կյանքով, որը գերազանցել է 19-րդ դարի վերջին Կիևից Սան Ֆրանցիսկո արտագաղթած իր նախապապի բոլոր ամենախելահեղ սպասելիքները: «Սակայն լինելով կապիտալիս՝ ես կարծում եմ՝ ժամանակն է, որ ասենք այն, ինչը բոլորս գիտենք: Կապիտալիզմը, այնպիսին, ինչպիսին մենք գիտենք, մահացել է»,- գրել է Բենիոֆը: Նա նշել է, որ ազատ շուկաները թույլ են տվել ստեղծել նոր արտադրատեսակներ և արտադրական ճյուղեր, որոնք փրկել են միլոնավոր կյանքեր և միլիարդավոր մարդկանց պաշտպանել աղքատությունից: «Հաջողությունը, որին ես եմ հասել, թույլ տվեց զբաղվել բարեգործությամբ և ներդնել պետական դպրոցների զարգացման մեջ, նվազեցնել Սան Ֆրանցիոսկոյի անօթևանների քանակը, բարելավել մանկաբուժության վիճակը և պաշտպանել օվկիանոսները»,- ասել է միլիարդատերը:

«Սակայ վերջին տարիներին կապիտալիզմը կենտրոնացել է բաժնետերերի եկամուտները բազմապատկելու ուղղությամբ և հասցրել է սարսափելի անհավասարության»,- հայտարարել է Բենիոֆը: Նա ընդգծել է, որ աշխարհի ամենահարուստ 26 մարդիկ ունեն նույնքան կարողություն, որքան Երկիր մոլորակում բնակվող 3,8 միլիարդ մարդ: Սյունակում գործարարը դիմել է մյուս միլիարդատերերին և գործարարներին. «Կարծում եմ՝ մենք այլևս չենք կարող անտեսել այն պատասխանատվությունը, որը կրում ենք այն բանի համար, թե ինչպես են մարդիկ վարվում մեր ապրանքների հետ: Այո, եկամուտը կարևոր է, սակայն կարևոր է նաև հասարակությունը»,- շեշտել է նա:

«Ինչպիսի՞ն պետք է լինի նոր կապիտալիզմը: Առաջին հերթին բիզնես առաջնորդները պետք է իրենց պարտականությունների ավելի լայն տեսլական ընդունեն»,- գրել է Բենիոֆը: Նա համոզված է, որ մեծահարուստները պետք է աշխատեն ոչ միայն բաժնետերերի, այլ նաև իրենց աշխատակիցների, սպառողների, հասարակության և մոլորակի համար: «Հաջորդ քայլով պետությունը պետք է պաշտոնապես սահմանի բիզնեսի պարտականությունները: Օրինակ՝ պարտավորեցի ընկերություններին հանրայնացնել տեղեկությունը, թե ինչպես է որևէ կազմակերպության գործունեությունն ազդում իմ նշած գործոնների վրա: Կորպորացիաների ղեկավարները պետք է հասնեն կանանց և տղամարդկանց աշխատանքի հավասար վարձատրության, պայքարեն կլիմայի փոփոխության և աղքատության դեմ»,- նշել է մեծատունը:

Բենիոֆը հիշեցրել է, որ այս տարվա օգոստոսին 180 ամերիկյան ընկերության ղեկավարներ, որոնց թվում եղել է նաև ինքը, ստորագրել են «Կորպորացիաների նշանակության մասին» հայտարարությունը: Փաստաթղթի հիմնական գաղափարն այն է, որ ընկերությունները պետք է ոչ միայն բավարարեն իրենց ներդրողների շահերը, այլ նաև աշխատեն բոլոր ամերիկացիներին ծառայող տնտեսության ստեղծման ուղղությամբ: Փաստաթուղթը ստորագրողների թվում են Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, American Airlines ընկերության գործադիր տնօրեն Դագ Պարկերը և JPMorgan Chase ամերիկյան բանկի ղեկավար Ջեյմս Դայմոնը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ինդիանա Ջոնս»-ի պրոդյուսերը և նրա ստեղծած ինտերնետ կայսրությունը

Բարրի Դիլերը Հոլիվուդում հայտնի պրոդյուսեր է, որը Ռուպերտ Մերդոկի հետ ստեղծել է Fox հեռուստացանցը: Այժմ նա կենտրոնացել է համացանցի ուղղությամբ՝ ստեղծելով 20 միլիորդ դոլարից ավելի արժեցող Vimeo, Tinder և այլ հայտնի հարթակները:

«Ոչ ոք արժանի չէ այդքան փողի»,- Մարկ Ցուկերբերգ

Ֆորբսի վարկանիշով ամենահարուստ մարդկանցից մեկը համարում է, որ աշխարհում չպետք է միլիարդատերեր լինեն:

YouTube-ը՝ փող տպող մեքենա

Ինչպես կարողացան Կազանից երկու ընկերները ստեղծել սոցցանցերի համար ամենախոշոր կոնտենտի «գործարանը»: