Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կապը հանրային կարգավորվող ոլորտ է, և հարցեր են առաջանում

Վերադարձ լուրերի բաժին

17:47 , 10 Ապրիլ 2020

«Յուքոմ»-ի ավելի քան 500 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է գրել, որովհետև բաժնետերերի միջև առաջացած տարաձայնության պատճառով աշխատանքից ազատման դիմում է գրել նաև տեխնիկական անձնակազմը` տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ:

***
1/Տնտեսագիտությունը հուշում է, որ վերոնշյալ նախադասությունը աբսուրդ է կամ բացակայող ինֆորմացիա կա։

2/ Կապը հանրային կարգավորվող ոլորտ է ու հարցեր են առաջանում։

3/ Նման զանգվածային դիմում գրում են, եթե կա քաղաքական թիմ հասկացություն, կամ էլ մաֆիոզ, կամ էլ ազգակցական, կամ էլ ցանկացած այլ, բայց ոչ տնտեսական։

4/ Աշխատատեղ չի կրճատվում, այսինքն այդ 500 ին կփոխարինեն այլ 500, տնտեսության տեսակետից ոչ մի խնդիր։

5/ Իսկ եթե կա այլ տնտեսական խնդիրներ, ապա դրա մասին է պետք խոսել, ոչ թե տնօրենի աշխատանքից դուրս գալու։ Այդ խնդիրներից են.

ա/ Օպտիմալացում
բ/ Պրոֆեսիոնալիզմի խնդիր
գ/ Աշխատավարձի իջեցում

Հանրային կարգավորման տեսակետից սրանք լուրջ խնդիրներ են, քանի որ գնագոյացման բաղադրիչներ են եղել ու կլինեն։

Կա նաև սոցիալական կողմը

Եթե օպտիմալացում է, ուրեմն կրճատումներ են սպասվում։ Եթե արհմիությունը դեմ է միավորմանը (միաձուլմա՞նը) կամ այլ դժգոհություններ կան, ապա դրանից պետք է խոսեն։ Ամեն դեպքում տնօրենի աշխատանքից ազատումը չի կարող պատճառը հանդիսանալ։

հգ
Ասել եմ ու ասում եմ, մեզ մոտ մինչև հիմա չգիտեն ինչ է սեփականության իրավունքը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: