Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կապանի օդանավակայանի վերաբացման համար անհրաժեշտ կլինի շուրջ 2 միլիոն դոլարի ներդրում

Վերադարձ լուրերի բաժին

18:49 , 08 Հունիս 2017

Հայաստանում մեծ արձագանք գտած՝ Կապանի օդանավակայանի վերաբացման ժամկետների մասին «Արմենպրես»-ի հարցերին պատասխանել է ՀՀ Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը:

Ի՞նչ փուլում են Կապանի օդանավակայանի վերաբացմանուսումնասիրությունները:

-Ներկայումս իրականացվում են թռիչքադաշտի վերանորոգման և բարեկարգման աշխատանքները, ինչպես նաև օդանավակայանի ուղևորահամալիրի նախագծման աշխատանքները:

Ի՞նչ նշանակություն կունենա Կապանի օդանավակայանի վերաբացումը ևի՞նչ ուղղություններով են թռիչքներ իրականացվելու:

-Կապանի օդանավակայանի վերաշահագործարկումը կարևոր դեր կխաղա ինչպես Սյունիքի մարզի ներդրումային գրավչությունը բարձրացնելու, այնպես էլ տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման համար, ինչը իր հերթին դրականորեն կազդի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

Ո՞րքան ներդրումներ են անհրաժեշտ դրա վերաբացման համար:

-Նախնական գնահատմամբ՝ օդանավակայանի համալիրի, ներառյալ ուղևորային համալիրը, թռիչքադաշտը, աերոդրոմային ծառայությունները, անհրաժեշտ կլինի շուրջ 2 միլիոն դոլարի ներդրում:

Ե՞րբ է նախատեսվում օդանավակայանի վերաբացումը:

-Շուրջ մեկ տարվա ընթացքում:

Առաջին փորձնական վայրէջքից հետո ի՞նչ դիտարկում են կատարվել: Ի՞նչպես ընթացան այդ տեխնիկական աշխատանքները:

-Կատարված փորձնական թռիչքի արդյունքում ամենակարևոր հետևությունը կայանում է նրանում, որ վերանորոգման աշխատանքները կատարելուց հետո թռիչքուղին և թռիչքադաշտը հնարավոր կլինի շահագործել:

Օդային ի՞նչ փոխադրամիջոցներ են օգտվելու օդանավակայանից:

-Այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն վերանորոգման աշխատանքների ավարտի փուլում, ներկայումս դիտարկվում է մինչև 30 տեղանոց օդանավերի շահագործման հնարավորությունը:

Ի՞նչ ռազմավարական նշանակություն կարող է ունենալ օդանավակայանիվերագործարկումը:

-Հայաստանի Հանրապետությունում ցանկացած օդանավակայանի շահագործում մեծ ռազմավարական նշանակություն ունի ինչպես տնտեսական, այնպես էլ զբոսաշրջության առումով,  և Կապանի օդանավակայանի շահագործումը կարող է լուրջ խթան հանդիսանալ Հայաստանում ներքին օդային փոխադրումների կայացման համար, ինչպես կանոնավոր չվերթերի առումով այնպես էլ ընդհանուր նշանակության (փոքր ավիացիա) զարգացման համար:

Վահե Հակոբյան

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է հատուկ առաջարկ՝ ոսկու գրավով վարկեր ունեցող հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է ոսկու գրավադրմամբ վարկեր`ավելացնելով վարկի գումարը մինչև 30%

Նշանակվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի նոր տնօրեն

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը հանդիպեց աշխատակիցների հետ