Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կապահովվի տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկում

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ կառավարության մայիսի 27-ի նիստում հավանությանն է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ կառավարության մամուլի ծառայությունից: Նախագծի նպատակը կադաստրային արժեքների հիման անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգից անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա հաշվարկվող անշարժ գույքի հարկի համակարգին անցում կատարելը և դրանով իսկ տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկում ապահովելն է։

Հիմնավորման համաձայն՝ գույքահարկի համակարգային փոփոխությունների շրջակներում ուսումնասիրվել և վերլուծվել են հանրապետությունում գործող գույքային միավորների բոլոր խմբերի գծով հարկային պարտավորությունները: Բոլոր այդ խմբերի համար մշակվել են հարկման դրույքաչափերի և սանդղակների մինչև հինգ տարբերակներ։ Համակարգային փոփոխության շրջանակում նախատեսվում է սահմանել նաև, որ անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում ոչ թե հողի և դրա վրա կառուցված շինությունների կադաստրային արժեքներն առանձին-առանձին, այլ այդ գույքային միավորի՝ որպես հողի և դրա բարելավումների (հողի վրա կառուցված շինությունների) շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հանրագումարը: Առաջարկվում է նաև սահմանել անշարժ գույքի հարկով հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր: Նախատեսվում է վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0․05 տոկոս հարկման դրույքաչափ, որը կնպաստի սեփականության իրավունքի վերաիմաստավորմանը և հարկերի վճարման մշակույթի ամրապնդմանը: Հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար հարկման նոր համակարգին առաջարկվում է անցում կատարել չորս տարիների ընթացքում։ Մասնավորապես, սահմանվել է, որ 2021 թ. վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի և նոր դրույքաչափերի հիման վրա հաշվարկված հարկի 25 տոկոսը, 2022 թ.-ին՝ 50 տոկոսը, 2023 թ.-ին՝ 75 տոկոսը, և նոր համակարգը ամբողջությամբ կներդրվի 2024 թ.-ից: Նախագծի ընդունման և կիրառության արդյունքում նախատեսվում է տեսանելի հարստության կամ ունեցվածքի համար սահմանել ավելի արդարացի հարկային բեռ՝ ապահովելով պետության՝ վերաբաշխման գործառույթի արդյունավետ իրականացումը։ Առաջարկվող բարեփոխումների արդյունքում ակնկալվում է բարձրացնել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կայունության ու ֆինանսական անկախության մակարդակը։

Նիկոլ Փաշինյանը նախագծի վերաբերյալ մի քանի նկատառումներ է արել: «Ընդհանրապես չհարկվող անշարժ գույքի հասկացությունը վերացվում է։ Հայաստանում կար իրավիճակ, որ մինչեւ 3 միլիոն դրամանոց գույքի համար հարկ չէր վճարվում։ Մենք արձանագրում ենք, որ սա սկզբունքային սխալ մոտեցում է, որովհետև քաղաքացի-պետություն հարաբերությունը պետք է կարգավորվի կոնկրետ բանաձևով։ Այդ կոնկրետ բանաձևը նշանակում է նաև համընդհանուր վերաբերմունք՝ պետական և տեղական բյուջեի նկատմամբ։ Մեր ամենակարևոր սկզբունքային փոփոխությունը, որ մեր մտածողության մեջ պետք է տեղի ունենա՝ պետական բյուջեի նկատմամբ մեր վերաբերմունքն է: Մի քիչ կարող է կոպիտ հնչի, բայց սովորաբար պետական բյուջեի նկատմամբ 2 վերաբերմունք կա, երբ պետական համակարգը դա համարում է իրենը, իսկ հանրությունը բյուջե վճարած ամեն կոպեկ համարում է ըստ էության կորսված փող։ Սա ունի՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետական բյուջեին պետք է վերաբերել այնպես՝ ինչպես ընտանեկան բյուջեին։

Երկրորդ, ըստ վարչապետի, այս համատեքստում չհարկվող շեմի հասկացությունը պետք է վերանա: «Մենք ասում ենք, եթե ցածրարժեք է մարդու գույքը, թող տարեկան 100 դրամ վճարի: Ֆիսկալ առումով սա որևէ նշանակություն չունեցող հարաբերություն է, բայց հոգեբանական, քաղաքական և քաղաքացիական առումով սա հսկայական նշանակություն ունեցող հարաբերություն է, երբ ամեն քաղաքացու հարաբերությունը պետության հետ նույնն է: Ընդհանուր առմամբ՝ այո, գույքահարկը ավելանալու է, և առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք դղյակներ, ապարանքներ և այլն։ Եթե նայենք այսօր այդ մեծադղիրդ առանձնատներն ինչ գույքհարկ են վճարում, ըստ էության՝ սիմվոլիկ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա շատ կարևոր դեր է խաղում Հայաստանում քաղաքաշինության կուլտուրայի զարգացման գործում։

Վարչապետը նշել է, որ այժմ մարդիկ տներ են կառուցում առանց որևէ հարակից գործոն հաշվի առնելու․ «Մտածում են՝ ինչքան մեծ, ինչքան բարձր, ինչքան ուրիշներին ճնշող՝ այնքան ավելի լավ, այնքան իրենց սոցիալական դերը մեծանում է։ Եթե նույնիսկ այդպես՝ ուրեմն մյուսներին պետք է վճարեն այդպիսի սեփականությունների տնօրինողները, որպեսզի այստեղ իրավունքների և պարտականությունների միջև ճիշտ բալանս տեղի ունենա»։

Կառավարության ղեկավարը, ընդգծելով 4 փուլային հարկային բարեփոխումների համակարգի ներդրման կարևորությունը, նշել է. «Ճգնաժամային այս ժամանակաշրջանում՝ առաջին տարում մոտավորապես 600 հազար քաղաքացու գույքահարկը կնվազի, հաջորդ տարվանից կսկսի կամաց-կամաց ավելանալ: 2021 թվականին մենք ճգնաժամային տրաբանության մեջ կլինենք գույքահարկի առումով։ Հետագայում համոզված եմ, որ տնտեսական աճի տեմպը կվերականգնվի և այդ բարձրացումները կլինեն մեր իրավիճակին համարժեք»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հանքարդյունաբերական արտադրանքը մայիսին էժաացել է մոտ 46 տոկոսով

Հինգ ամսվա կտրվածքով ևս ԵԱՏՄ երկրներում անկում է գրանցվել, ինչը պայմանավորված է Ղազախստանում և Ռուսաստանում գրանցված գների անկմամբ։

4110 կազմակերպության գործունեություն դադարեցվել է

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։