Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կապահովվի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

16:07 , 26 Հուլիս 2018

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի որոշմամբ ՀՀ մարզպետարաններին կհատկացվի 278,999.5 հազար դրամ՝ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ համայնքներում տնտեսական ենթակառուցվածքների զարգացման դեպքում ծրագրի արժեքի մինչև 60 տոկոսը համաֆինանսավորվում է պետբյուջեից, իսկ սոցիալական ենթակառուցվածքների՝ մանկապարտեզի, մշակութային տների կառուցման, վերանորոգման գործընթացի պարագայում` պետության կողմից համաֆինանսավորվում է ծրագրի արժեքի մինչև 40 տոկոսը։

2018 թ. առաջին հինգ ամիսների ընթացքում համայնքները ներկայացրել են 185 ծրագրային հայտեր, որոնցից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած երեք նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի հավանության է արժանացել 84-ը: Ներկայումս ընթանում է հավանության արժանացած ծրագրերի իրականացման մրցութային գործընթացը: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես, համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը:

Անդրադառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ կառավարությունը սուբվենցիաների ծրագրով պատրաստ է այս տարի հատկացնել 10 մլրդ դրամ, սակայն դեռևս չի հաջողվում այս ոլորտում աշխուժություն ապահովել: «Մենք խոստացել ենք, որ սուբվենցիաների ծրագրով 10 մլրդ դրամ կտանք, բայց առայժմ մեր թվերը պտտվում են 200-300 մլն դրամի շրջանակում»,- նշել է վարչապետը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ այս տարի կլինի սուբվենցիաների ծրագրերի ևս երկու փուլ, ծրագրերը քննարկման ընթացքում են: «Այնուամենայնիվ, 10 մլրդ դրամն այս տարի սպառել չենք կարող: Առաջարկում եմ 2019 թվականի հայտերը ստանալ նոյեմբերից, որպեսզի տարեսկզբից հնարավոր լինի սկսել ծրագրերը»,- ասել է նախարարը:

Վարչապետի խոսքով՝ կառավարությունը պատրաստ է այդ գումարները տրամադրել, բայց համայնքները չունեն ծրագրերը կամ ֆինանսական միջոցները, որպեսզի մասնակցեն այդ ծրագրերի իրականացմանը: «Մենք իսկապես պետք է քննարկենք՝ արժե՞ այդ 10 մլրդ դրամն այլ խողովակներով ծախսել համայնքներում, թե՞ չարժե: Վերջին շրջանի բացահայտումներն ու հետաքննությունները փաստում են, որ այս ծրագրերով մենք լուրջ ռիսկեր ունենք: Մենք պետք է ապահովենք, որ այդ ծրագրերով մրցույթները պատշաճ իրականացվեն: Մրցույթ բառի՝ մեզ բոլորիս հայտնի իմաստները պետք է կարողանանք արմատախիլ անել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գերմանացի գործարարների պատվիրակության այցելել է Հայաստան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է գերմանացի գործարարների պատվիրակությանը, որոնց ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը։ Այդ մասին b4b.am-ին տեղեկացնում է նախարարության մամուլի բաժինը: Նախարար Խաչատրյանը ողջունել է գործարարների այցը Հայաստան և նշել․ «Մենք պատրաստ ենք սատարել ցանկացած բիզնես գործունեություն, որը կձեռնարկեն […]

Տիգրան Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերին առնչվող հարցերի շրջանակը, այդ թվում՝ առևտրաշրջանառության աճող ծավալները և կառուցվածքը։ Այդ մասին b4b.am-ին հայտնել է նախարարության մամուլի բաժինը: ՌԴ դեսպանը ներկայացրել է այս տարի Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք տնտեսական համաժողովների վերաբեյալ տեղեկատվությունը և […]

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

B4b.am-ին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ախատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ խոսել է առողջ սննդի արտադրման և արտահանման, ողջ աշխարհում իրականացվող սովի հաղթահարման ծրագրերի, պարենային օգնության տրամադրման, դպրոցական սննդի ծրագրերի իրականացման ու այս համատեքստում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման մասին։ Բիսլին նշել […]