Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Կան դրույթներ, որոնք կարող են խիստ բացասական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա». բիզնես ասոցիացիաները հայտարարություն են տարածել

Վերադարձ լուրերի բաժին

14:35 , 17 Հունիս 2016

Հայաստանում գործող բիզնես ասոցիացիաները մտահոգված են Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգրքի ներկայիս տեսքով և կոչ են անում սկսել հանրային լսումների շրջան շահագրգիռ կողմերի հետ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ բիզնես ասոցիացիաների և նրանց անդամակցող ընկերությունների հայտարարությունը փոխանցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ, Հարկային խորհրդի անդամ Տիգրան Ջրբաշյանը:

«Հայաստանում գործող բիզնես ասոցիացիաները, հետամուտ լինելով իրենց անդամակից ընկերությունների բարձրացրած խնդիրներին, հայտնում են իրենց մտահոգությունն ու անհամաձայնությունը ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած, ապա նաև ՀՀ ԱԺ կողմից ընդունված Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ:

ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին ուղղված նամակներում Հարկային օրենսգրքի այս տարբերակն առաջացրել է գործարար շրջանակների դժգոհությունը ու ի չիք դարձրել Հայաստանի ներդրումային միջավայրը բարելավելու գաղափարը: Կոչ ենք անում կազմակերպել հանրային լսումներ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մի շարք սկզբունքային հարցերի շուրջ և այն վերանայելու համար:

Ուսումնասիրելով Հարկային օրենսգրքի նախագիծը` բիզնես ասոցիացիաները եկել են եզրակացության, որ կան դրույթներ, որոնք կարող են խիստ բացասական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա: Հանրային լսումների առանցքում բիզնես ասոցիացիաները առաջարկում են դնել եկամտային հարկի փաստացի բեռի ավելացումը, շահաբաժինների հարկումը, ամորտիզացիայի ժամկետի երկարացումը, շրջանառության հարկի շեմի փոփոխությունը, հարկային կանխատեսելի դաշտի բացակայությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հունիսի 15-ին առաջին ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքի նախագիծը՝ 68 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Թե պատգամավորներից ով ինչպես է քվեարկել՝ կարող եք տեսնել այստեղ։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կհաջողվի՞ արդյոք Կարեն Կարապետյանի կառավարությանը՝ մեծացնել հետաքրքրությունը լիզինգի նկատմամբ

Ֆինանսական վարձակալության՝ լիզինգի ծավալները վերջին 1.5 տարվա ընթացքում նվազել են

Բանկային ոլորտի կապիտալիզացիան հուլիսին նվազել է (գծապատկերներ)

Հայաստանում գործող 17 բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը 2017 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 653.7 մլրդ դրամ։

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Հանրապետության Նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: