Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Կանխիկի շրջանառությունը վերացնելու ռազմավարական խնդիր պետք է դնենք մեր առաջ»,- Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

13:42 , 14 Նոյեմբեր 2019

Նոր սերնդի ՀԴՄ սարքերը պետք է ունենան նաև POS տերմինալի ֆունկցիա: Այդ մասին կառավարության նիստում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով նախկինում ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:

«Առաջարկում ենք սահմանել, որ եթե բոլոր մնացած տեխնիկական պահանջները բավարարված են, այսինքն՝ ՀԴՄ-ն համապատասխանում է տեխնիկական պահանջներին, ապա պայման ենք դնում, որ 6 ամսվա ընթացքում այդ POS տերմինալի ֆունկցիան պետք է ևս ակտիվացվի: Սրանով հնարավորություն կտանք, որ ոլորտի ազատականացման գործընթացում տնտեսավարողները օր առաջ կարողանան գործունեություն ծավալել»,- ասաց Անանյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց հասկանալը, թե որքանո՞վ է դա համապատասխանում կանխիկի շրջանառությունը կրճատելուն, ապա նաև ընդհանրապես վերացնելուն: «Պետք է խոստովանենք, որ ՀԴՄ-ների ոլորտում խնդիր ենք ստեղծել: Այն խնդիրը, որ ասել ենք, որ ՀԴՄ-ների ներմուծման ոլորտում պետական մենաշնորհ չպետք է լինի, մենք շուկան ազատականացրեցինք, ինչի արդյունքում առաջացավ ՀԴՄ-ների դեֆիցիտ: Ըստ էության, եղած ՀԴՄ-ներն արագ սպառվեցին՝ կապված նաև նրա հետ, որ գներն իջեցրեցինք»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ համարեց կանխիկի շրջանառությունը վերացնելու ռազմավարական խնդրի լուծումը՝ ավելացնելով, որ աշխարհում բանկային քարտերը ժամանակի ընթացքում իրենց արդիականությունը կորցնում են, այսօր բջջային հեռախոսների միջոցով են կատարում գործարքները:

«Կանխիկի շրջանառությունը ոչ թե պետք է կրճատել, այլ վերացնել: Դա կարևոր է նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: ՊԵԿ նախագահն ասաց, որ ԿԲ-ի հետ աշխատում են, որ բանկերը պատրաստ լինեն իրենց ծառայությունների վճարն իջեցնելու, որոշ դեպքերում վերացնելու, որպեսզի դրանով նպաստեն անկանխիկ շրջանառությանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

4933 կազմակերպության գործունեության գործունեություն դադարեցվել է

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

04-08-20: Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ. ԿԲ

Ոսկու գինը նվազել է 109.89 դրամով և կազմել 30581.45 դրամ:

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Ֆիզիկական և իրավաբանական անձանց հետաքրքրությունն այս ներդրումայն գործիքի նկատմամբ պայմանավորված է նաև Յունիբանկի բարձր հեղինակությամբ: