Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կանխատեսվում է 1,5 տոկոս գնաճ

Վերադարձ լուրերի բաժին

14:43 , 05 Նոյեմբեր 2019

ՀՀ կենտրոնական բանկը երրորդ եռամսյակի ծրագրում 2019 թ. համար նախանշել է 1.5 տոկոս գնաճ: Չի բացառում մի փոքր ավելի ցածր ցուցանիշը: Դա պայմանավորված է միրգ-բանջարեղենի գնի տատանմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնեց ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը:

Գնաճը սեպտեմբերի դրությամբ 0.5 տոկոս է: Վիճակագրական կոմիտեն դեռ չի հրապարակել հոկտեմբերի ցուցանիշը, սակայն Կենտրոնական բանկի գնահատականներով՝ դա էապես չի փոխվի, կլինի 0.5 տոկոսի մոտակայքում, միգուցե մի փոքր ավելի: ԿԲ-ն չի նպատակադրում գնաճն արագ վերադարձնել նպատակային 4 տոկոս թիրախի:

«Մենք դա պատկերացնում և նպատակադրում ենք անել 3 տարվա ընթացքում: Գնահատում ենք, որ դրամավարկային պայմաններն այս պահին բավականին խթանող են գնաճի աստիճանական վերականգնումն ապահովելու համար»,-ասաց Գրիգորյանն ու վստահեցրեց՝ ցանկացած տեսակի ռիսկերի դեպքում կապահովեն գնաճի նպատակի իրագործումն իրենց դրամավարկային քաղաքականության գործիքներով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:

06.12.2019: ԿԲ նախագահի այցը Վիենա

Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:

Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ

Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: