Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կանխատեսվում է տնտեսական աճ` 4.6-6.1% միջակայքում

Վերադարձ լուրերի բաժին

01:14 , 04 Հունիս 2019

ՀՀ կենտրոնական բանկի կարճաժամկետ կանխատեսումներով՝ 2019-ին տնտեսական աճը կգտնվի 4.6-6.1 տոկոս միջակայքում: ԿԲ-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Ներկայացնեմ այն մակրոմիջավայրը, որի հիման վրա կանխատեսվել է գնաճի ցուցանիշը և մշակվել է դրամավարկային քաղաքականություն առաջիկա ժամանակահատվածի համար: Մեր կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ 2019-ին տնտեսական աճը կգտնվի 4.6-6 .1 տոկոս միջակայքում, որին հիմնականում նպաստելու է մասնավոր սպառումը: Մասնավոր սպառման բարձր աճին հիմնականում նպաստելու է բիզնեսին տրված վարկերի աճի համեմատ տնային տնտեսություններին տրված վարկերի առաջանցիկ աճի տեմպը »,-ներկայացրեց Ջավադյանը:

Նրա խոսքով՝ ակնկալվում է ներդրումների ավելի համեստ աճ՝ պայմանավորված 2018-ին գրանցված բարձր աճով, որը բազային ազդեցությունը ունի 2019-ի ներդրումների աճի ցուցանիշների վրա: Տնտեսական աճի վրա մյուս երկու տարրերի՝ զուտ արտահանման և հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը տարվա ընթացքում կլինի որոշակի զսպող՝ պայմանավորված արտահանմանը զուգահեռ նաև ներմուծման աճի տեմպերով և պետական բյուջեի պակասորդի կրճատմամբ:

«Կանխատեսվող հորիզոնում, որը մեր դեպքում 12 եռամսյակ է, տնտեսական աճը գտնվում է 3.8-5.9 տոկոս միջակայքում: Իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի զարգացումները մեծապես կորոշվեն տնտեսության արտադրման հզորությունների ընդլայնմամբ, կառավարութան կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումների ընթացքում և գործընկեր երկրներում ակնկալվող տնտեսական աճի ներուժային մակարդակներում»,-նշեց Ջավադյանը: Հաղորդումը հաստատվել է ԿԲ-ի խորհրդի կողմից մարտի 12-ին, և հիմնական դրույթները եղել են փետրվար ամսի հետազոտությունների և մարկրոիրավիճակի հիման վրա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.4 տոկոսով

Սպառողական գների ինդեքսն ավելացել է 0.8 տոկոսային կետով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 1.5 տոկոսային կետով:

ՄԻՊ իրավասությունները սահմանափակ են`բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված. Թաթոյան

Նա ընդգծեց, որ Հայաստանում արտակարգ դրության ընթացքում 276 անձից ստացվել է ըստ խնդրի բնույթի 83 գրավոր և բանավոր բողոք՝ հասցեագրված մարդու իրավունքների պաշտպանին: Նա նաև շեշտեց, որ քաղաքացիները նախ պետք է կարդան պայմանագրերը, ինչը երբեմն չի արվում: