Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Կանխատեսվում է, որ «Սպայկա»-ի պետբյուջե չվճարած գումարի չափը կարող է ավելանալ»,- ՀՀ վարչապետ

Վերադարձ լուրերի բաժին

13:52 , 09 Ապրիլ 2019

«Սպայկա» ընկերության կողմից պետական բյուջե չվճարած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրքի և հարկի չափն, ըստ կանխատեսումների, կարող է ավելանալ: b4b.am-ի փոխանցմամբ` այդ մասին ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահին 7 մլրդ է մեղադրանքը: Այդքան գումարով կարելի է 10%-ով բարձրացնել ուսուցիչների մեկ տարվա աշխատավարձը: Կանխատեսումն այն է, որ այդ թիվը դառնալու է 14, 25, 30 մլրդ, և բացվելու է մի մեծ կոռուպցիոն շղթա»,- նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ պատկան մարմիններին հանձնարարել է գործը քննել այնպես, որպեսզի չխաթարվի ընկերության բնականոն գործունեությունը:

2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ այլ պարտադիր վճար չկատարելը): ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից սույն թվականի ապրիլի 4-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:

Ապրիլի 8-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում է կայացրել:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: