Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կանխատեսվում է հարկային եկամուտների նվազում

Վերադարձ լուրերի բաժին

17:03 , 24 Ապրիլ 2020

Պետությունը երկրում ստեղծված իրավիճակի պայմաններում վերանայել է 2020 թվականի պետբյուջեի մասին օրենքում ի սկզբանե դրված ցուցանիշները, մասնավորապես՝ գնահատվել է 169 մլրդ դրամով պակաս հարկային եկամուտի ստացում, սակայն ծախսերի կրճատման սցենար, ըստ էության, չի քննարկվում: Այդ մասին նախօրերին ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

«Կառավարության նիստում ներկայացված սցենարը ենթադրում է, որ մենք 2020 թվականի բյուջեի հիմքում ընկած տնտեսական 4,9 տոկոս իրական աճի փոխարեն կունենանք 2 տոկոս անկում: Կանխատեսումները մեզ թույլ են տալիս այդպիսի եզրահանգման գալ: Դա բնականաբար հանգեցնում է նաև անվանական համախառն ներքին արդյունքի մեծության փոփոխության, ինչը իր հերթին բերում է նաև բյուջետային ցուցանիշների որոշակի վերանայման անհրաժեշտության: Տնտեսության վրա բացասական ազդեցությունների հանգամանքով պայմանավորված՝ կանխատեսվում է տնտեսության չափի նվազում՝ անվանական մեծությամբ: Եթե 7 տրլն 95 մլրդ դրամ է կանխատեսված 2020 թվականի բյուջեի մասին օրենքի բացատրագրում, ապա այս կանխատեսումների ներքո ենթադրում է, որ այն կլինի 6 տրլն 485 մլրդ դրամ: Եվ վերանայվում են նաև այն ցուցանիշները, որոնք ուղղակիորեն կապված են դրա հետ, մասնավորապես հարկային եկամուտները, որոնք ամենամեծ տեսակարար կշիռն ունեն ընդհանուր եկամուտների կազմում՝ շուրջ 94 տոկոս»,-ասաց Ջանջուղազյանը:

Նա նկատեց՝ եկամուտների վերանայումը՝ նվազեցման ուղղությամբ անխուսափելի է՝ հաշվի առնելով, որ այդ եկամուտները առաջանում են տնտեսությունից: Ջանջուղազյանի խոսքով՝ քննարկված սցենարի ներքո գնահատված է շուրջ 169 մլրդ դրամ պակաս եկամուտների ստացում, քան ծրագրով նախատեսված էր:

Նախարարը նաև նկատեց, որ երբ տնտեսության աճի տեմպերը համեմատաբար ցածր են, ապա հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է ընդլայնողական լինի: Եվ այդ տեսակետից կառավարությունը չի քննարկում ծախսերի կրճատման սցենար: «Ծախսերի կրճատումը, համոզված ենք, որ ավելի կխորացնի խնդիրը: Դիտարկում ենք առնվազն պահպանել նույն մակարդակի: Շրջանառված նախագծի տարբերակը 1 տրլն 855 մլրդ դրամ է՝ ի սկզբանե ծրագրային ցուցանիշի համեմատ պակաս ընդամենը 5 մլրդ դրամով»,-ասաց նա:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: