Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կանխատեսում է ռեցեսիա՝ ընդամենը համաշխարհային տնտեսության 1-1,5%-ի աճով

Վերադարձ լուրերի բաժին

14:19 , 18 Մարտ 2020

Հաշվի առնելով համաշխարհային շուկայի անկայունության և պարտքային սթրեսի աճման պայմաններում կորոնավիրուսի տարածումը և տնտեսական աճի տեմպերի դանդաղեցումը՝ S&P Global Ratings-ը կանխատեսում է ռեցեսիա՝ ընդամենը համաշխարհային տնտեսության 1-1,5%-ի աճով։ Չինաստանի նախնական տվյալները վկայում են, որ երկրի տնտեսությունը կրել է ավելի շատ կորուստներ, քան կանխատեսված էր՝ չնայած կայունացման պրոցեսի սկսմանը։ Տնտեսական աճը այս տարվա համար կլինի 2.7%-3.2%-ի միջակայքում։ Եվրագոտու երկրների համար կանխատեսվում է այս տարվա համար 0.5%-1.0% տնտեսական աճ։

Թեև S&P Global Ratings-ի նոր կանխատեսման մեջ նշված է, որ սպասվում է ռեցեսիա, սակայն, ընդհանուր առմամբ հաշվետվությունից պարզ չէ՝ արդյոք կանխատեսվում է եռամսյակային կտրվածքով անկում։ Եթե նվազագույնը երկու եռամսյակ անընդմեջ գրանցվում է տնտեսական անկում, ապա այն համարվում է ռեցեսիա։ Զեկույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով :

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բեզոսի նոր ռեկորդը

Նա այժմ ունի 172 միլիարդ դոլար:

Դիրքերի բարելավում տնտեսության ազատության ինդեքսում՝ 13 կետով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ը: