Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կանաչ և օրգանական ագրոբիզնեսի զարգացման նախաձեռնություն՝ ԵՄ աջակցությամբ

Վերադարձ լուրերի բաժին

Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման նպատակով ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA) ծրագրի շրջանակներում հայտարարվել է կանաչ և օրգանական նախագծերի աջակցության բաց մրցույթ: Այդ մասին b4b.a-ին հայտնեց էկոնոմիկայի նախարարությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ: Կառավարության կողմից գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

EU ORGANIC AGRIBUSINESS SUPPORT

«Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մենք ուրախ ենք մեկնարկելու այս նոր հայտամրցույթը, որն ուղղված է Հայաստանում սննդի համակարգերը արդար, առողջ և էկոլոգիապես մաքուր դարձնելուն, ինչը շատ համահունչ է «Եվրոպական կանաչ գործարքին»: Մենք հավատում ենք, որ ֆերմերները, փոքր ագրոբիզնեսի արտադրողները կարևոր դեր կխաղան մարզերում COVID-19-ի վերականգնման, եւ ընդհանուր առմամբ՝ ավելի կայուն, մրցակցային և ճկուն գյուղատնտեսությանը անցում կատարելու հարցում: ԵՄ-GAIA ծրագրի շրջանակներում ագրոբիզնեսի աջակցության այս ծրագրի ընդհանուր չափը կազմում է 2,470,000 միլիոն եվրո», – հայտարարել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը։

EU Green Agro Support_UNDP

Հայտամրցույթին կարող են մասնակցել տարբեր ագրոբիզնեսներ՝ ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ։ Մրցույթը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.
1) «Կանաչ» գյուղատնտեսական նախագծերի աջակցություն միայն Շիրակ, Լոռի և Տավուշ մարզերում։
Այս բաղադրիչով ընտրված արժեշղթաներն են՝

1. Պտուղ, հատապտուղ, բանջարեղեն՝ թե թարմ, թե վերամշակված:
Դիմելու համար այցելել Էկոնոմիկայի նախարարության հայտարարությունների բաժին՝ https://mineconomy.am/page/1613

2. Հատիկընդեղեն մշակաբույսեր, խոտաբույսեր և ոչխարաբուծություն:
Դիմելու համար այցելել՝ https://mineconomy.am/page/1606

2) Օրգանական (սկսնակ կամ սերտիֆիկացված) ագրոբիզնեսի օժանդակություն ՀՀ բոլոր մարզերում եւ բոլոր արժեշղթաներում:
Դիմելու համար այցելել՝ https://mineconomy.am/page/1613

Փոքրածավալ ագրոբիզնեսներին կտրամադրվի աջակցություն գյուղատնտեսական արտադրության մեքենաների և սարքավորումների, բերքահավաքից հետո կիրառվող և վերամշակվող սարքավորումների, ինչպես նաեւ որոշ ենթակառուցվածքային ներդրումների ձեւով: Հաջողակ դիմորդները նաեւ կներգրավվեն ԵՄ-GAIA ծրագրի կարողությունների զարգացման և շուկայավարման նախաձեռնություններում՝ իրենց կանաչ/օրգանական բիզնես ծրագրերի հաջող մեկնարկը և առաջընթացն ապահովելու համար: Կտրվեն միայն հիմնական, այլ ոչ թե դրամական միջոցներ:

EU GREEN AGRIBUSINESS SUPPORT
Առավելություն կտրվի կանանց կողմից ղեկավարվող, ինչպես նաև երիտասարդների և այլ խոցելի խմբերի ագրոբիզնեսներին։

Հայտադիմումները կընտրվեն ըստ սահմանված չափորոշիչների ու մեթոդաբանության: Ծրագիրը կապ կհաստատի միայն կարճ ցուցակում ընդգրկված հայտատուների հետ:

Հարցերի դեպքում դիմել`
ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիր (ԵՄ- ԿԳՆՀ)
Էլ. փոստ՝ gaia@ada.gv.at
Facebook` GAIA Armenia
Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակ
Երևանի գրասենյակ՝
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան 0010, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1 փողոց, 7-րդ հարկ, 712-716 սենյակներ
Հեռ/բջջ: +374 60 655 955; +374 93 144 635
Վանաձորի գրասենյակ
Հասցե՝ ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի պողողա, շենք 24 / 48
Հեռ.՝ +374 60 65 00 45
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Պետրոս Ադամյան 14, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ
Հեռ.՝ +374 60 53 00 00 (226 , 118, 229 ներքին համարներով):
Էլ. փոստ՝ karen.harutyunyan@undp.org, seda.kalantaryan@undp.org

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23-րդ միջոցառումից կարող են օգտվել նաև այլ ծրագրերից օգտվողները

Այդ մասին տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Խաչատրյանը հուսով է, որ աշնան վերջին զբոսաշրջային փակված բիզնեսները կվերադառնան իրենց գործունեությանը

Զբոսաշրջության ոլորտում իրացման ծավալները կրճատվել են մոտ 90 տոկոսով:

Արտոնյալ պայմաններ՝ խաղող մթերող կազմակերպությունների համար

Այս տարին նախորդներից տարբերվում է նրանով, որ գինի և կոնյակ արտադրող, վաճառող կազմակերպությունները, կորոնավիրուսի տարածման հետևանքով, թե՛ ներքին, թե՛ արտահանման շուկաներում ունեն վաճառքների ծավալների զգալի կրճատում: