Invalid username or password
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Կանաչ կլիմայի» հիմնադրամը հաստատել է «Կանաչ ֆինանասավորման գործիքների ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում» դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը, որի շրջանակում իրականացնող մարմին է ընտրվել «ԱրմՍվիսԲանկ» ՍՊԸ-ն։ Այդ մասին տեղեկացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի բաժինը։
«Շրջակա միջավայրի նախարարությունը «Կանաչ կլիմայի» հիմնադրամի ազգային լիազորված մարմինն է։ Ծրագրի շրջանակում հիմնադրամը հատկացրել է մոտ 660 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ Հայաստանում «կանաչ» ֆինանսական գործիքների կիրառմանն աջակցելու նպատակով։ Դրամաշնորհը նախատեսված է ուղղել Հայաստանում «կանաչ» ֆինանսավորման իրավիճակի դիտարկմանն ու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությանը։ Ծրագրի իրականացումը թույլ կտա նաև գնահատել ոլորտի կարգավորիչ դաշտն ու դրա արդյունքում ձևավորել առաջարկությունների փաթեթի նախագիծ։
«Կանաչ ֆինանասավորման գործիքների ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի իրականացման արդյունքում արտոնագրված բանկերն ու ոչ բանկային ֆինանսական հաստատությունները հնարավորություն կստանան բարելավել իրենց կարողություններն ու մեթոդաբանությունը, ինչը թույլ կտա միջազգային շուկայից ներգրավել հավելյալ ֆինանսական և տեխնիկական միջոցեր՝ Հայաստանում «կանաչ» տնտեսության զարգացման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Արմենպրես
Դիտումներ 526
Գործընթացն իրականություն է դարձել ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած միջոցառումների արդյունքում:
Էկոնոմիկայի նախարարը մասնավորապես հանդիպումներ կունենա ԻԻՀ Առևտրի, արդյունաբերության և հանքերի, էկոնոմիկայի և ֆինանսների , ԻԻՀ էներգետիկայի նախարարների, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի, Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահների, Սպահանի նահանգապետի հետ։
Հունվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.1 մլն ԱՄՆ դոլար: