Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կանաչ գյուղատնտեսության ոլորտում Ազգային աշխատանքային խմբի հարթակի առաջին հանդիպումը

Վերադարձ լուրերի բաժին

18:59 , 08 Դեկտեմբեր 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է Հայաստանում կանաչ (օրգանական) գյուղատնտեսության ոլորտում Ազգային աշխատանքային խմբի հարթակի առաջին հանդիպմանը։

Հարթակի նպատակն է աջակցել և համապատասխան խորհրդատվություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը նշված ոլորտում ազգային քաղաքականության և օրենսդրական դաշտի մշակման և փոփոխման ուղղությամբ՝ դրանով իսկ նպաստելով Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (ԵՄ-ԿԳՆՀ) ծրագրի շրջանակում Հայաստանում կանաչ (օրգանական) գյուղատնտեսության զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը: Կբացահայվեն և ըստ առաջնահերթության կսահմանվեն պետական քաղաքականության, կարգավորող և օրենսդրական այն խնդիրները, որոնք ունեն բարելավման, ներդաշնակեցման, միջազգային քաղաքականություններին և կանոնակարգերին համապատասխանեցման և փոփոխությունների կարիք։

08.12.20-2
«Աշխատանքային իմ մոտեցումներից մեկը այնպիսի համակարգերի ստեղծումն է, որոնք, անկախ մարդկային գործոնից, կաշխատեն ի նպաստ Հայաստանում գյուղտանտեսության զարգացման։ «ԵՄ-Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում փորձեցինք միահամուռ ուժերով կյանքի կոչել այս նախաձեռնությունը և համոզված եմ, որ այդ նույն ուժերով բոլորս նպաստելու ենք, որպեսզի այս հարթակը կայանա և ծառայի որպես հնարավորություն տեղեկատվության, գիտելիքների, ուսումնասիրությունների, ինչպես նաև բոլոր քննարկումների և առաջարկվող ծրագրերի իրականացման համար», – նշել է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Ազգային աշխատանքային խմբի հարթակում ընդգրկված կլինեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ոլորտի համապատասխան ստորաբաժանումների, Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ԵՄ-ԿԳՆՀ ծրագրի, ինչպես նաև Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչները։ Հատուկ թեմատիկ քննարկումներին կարող են հրավիրվել նաև այլ փորձագետներ։ Աշխատանքային խումբը տեղեկություններ կփոխանակի և քննարկումներ կիրականացնի Հարավային Կովկասում և ԵՄ-ում կանաչ գյուղատնտեսությանն առնչվող քաղաքականության և օրենսդրական զարգացումների, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի վերաբերյալ:

08.12.20-3
Միջոցառման ընթացքում Արման Խոջոյանը և ԵՄ-ԿԳՆՀ ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը ստորագրել են Ասոցացման հուշագիր՝ ԵՄ-ԿԳՆՀ ծրագրի շրջանակում գյուղատնտեսության ոլորտում ազգային քաղաքականության և օրենսդրական դաշտի մշակման և կատարելագործման վերաբերյալ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021 թ. առաջին եռամսյակում պետբյուջե է վճարվել ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021 թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:

Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը երկարաձգվելու է. փոխվարչապետ

Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման վրա սահմանափակումը չի տարածվում, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան: