Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կանաչ անձնագիր չունեցող, այսինքն՝ չպատվաստված անձինք չեն կարող ճամփորդել. Քերոբյան

Վերադարձ լուրերի բաժին

Եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսի տարածման ցուցանիշների հետ կապված մենք շատ շոշափելի արդյունք չարձանագրենք, մեր զբոսաշրջային բիզնեսն այս տարի կարող է շատ մեծ պրոբլեմներ ունենալ՝ Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ կարևոր է խլացնել այն ձայները, որոնք արշավանք են սկսում պատվաստումների դեմ:

«Պարո՛ն Քերոբյան, պետք է բիզնեսին ևս ներգրավել, որ այս պրոցեսը պատշաճ մակարդակով իրականացվի, պարո՛ն Հարությունյան, կարծում եմ, որ ԶՈՒ-ում էլ պետք է իրականացվի պատվաստման գործընթաց, և ընդհանրապես՝ պետական մարմիններում: Մենք այդ առաջնահերթությունը պետք է ստանձնենք, որ բոլորը տեսնեն՝ մենք պատվաստված ենք և շարունակում ենք կենդանի մնալ»,- նշեց Փաշինյանը:

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշեց, որ միջազգային գործընկերների հետ շփումները ցույց են տվել, որ առաջատար երկրները պատրաստվում են նոր կարգեր մտցնել աշխարհում ճամփորդությունների վերաբերյալ: Եվ այն մարդիկ, ովքեր չունեն կանաչ անձնագիր, այսինքն՝ պատվաստված չեն, հնարավորություն չեն ունենալու ազատ ճամփորդելու:

«Բոլոր գործատուները, ում վերաբերում են այս սահմանափակումները, պետք է շահագրգիռ լինեն՝ ինչքան հնարավոր է արագ ավելացնել պատվաստված աշխատակիցների քանակը, որ մենք հնարավորություն ունենանք վերացնելու այս սահմանափակումները, ինչպես նաև երկրից մուտք ու ելքի բոլոր սահմանափակումները»,- նշեց Քերոբյանը:

Չպատվաստված քաղաքացիների համար ճամփորդելու սահմանափակումներին անդրադառնալով՝ Փաշինյանը նշեց, որ շատ կարևոր է, որ այսօրվանից թվայանացված տեղեկատվությունը պատվաստված քաղաքացիների մասին մենք ունենանք:

«Պետք է բոլոր պատվաստված քաղաքացիներին վայրկյանների ընթացքում գտնենք՝ գուցե անձնագրում պետք է ինչ-որ շտամպ խփել, կարող է պարզվի, որ ինչ-որ դրոշմանիշ է պետք թողարկել»,- նշեց Փաշինյանը:

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վճարային քարտեր  ուսանողներին

ՎՏԲ-Հայաստան Բանկը, միջազգային Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, մեկնարկել է iStudent քարտը, որը նախատեսված է միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: