Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կանայք և հանքարդյունաբերությունը (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

10:02 , 08 Մարտ 2018

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ «Լիդիան Արմենիան» ներկայացնում է փոքր տեսանյութ ընկերության կին աշխատակիցների մասին: Նրանք պատմում են իրենց մասնագիտական և անձնական ձեռքբերումների մասին, խոսում են այն մասին, թե ինչ կարող են բերել կանայք աշխատանքային միջավայր:

Տեսանյութում ներկայացված են մեր թիմի իգական սեռի ներկայացուցիչներից մի քանիսը միայն, տեսախցիկից այն կողմ մեր թիմում աշխատում են բազմաթիվ կանայք: Հանքարդյունաբերությունը դեռևս հիմնականում տղամարդկանց ոլորտ է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, և դա ոլորտի խնդիրներից մեկն է: «Լիդիան Արմենիան» շարունակում է ջանքեր գործադրել ավելի շատ կանանց ներգրավվելու համար, քանի որ մենք վստահ ենք, որ դա կնպաստի հանքարդյունաբերության ոլորտի բարելավմանը՝ բոլոր առումներով:

Մեր աշխատակազմի 31% կանայք են: Մենք ունենք 8 կին՝ ղեկավար պաշտոններում: Մենք նաև խրախուսում ենք մեր կապալառուներին հնարավորության դեպքում աշխատանքի վերցնել կանանց: 2017 թվականին մեր կապալառուների աշխատակիցների 12% կանայք են եղել, որոնցից 130-ը՝ Ամուլսարի հարակից համայնքներից:

Մեր փոքր և միջին բիզնեսների աջակցման ծրագրերը ևս նպատակ ունեն հնարավորություն տալ տարածաշրջանի կանանց այլընտրանքային կենսամիջոցներ ստեղծելու և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ առաջատար դերակատարություն ունենալու համար: Մենք իրականացրել ենք 83000 ԱՄՆ դոլար արժողությամբ 55 սոցիալական զարգացման ծրագիր, որոնք հատուկ մշակված են եղել կանանց համար: Կանանց մեծամասնությունը, ովքեր մասնակցել են մեր ծրագրերին, արդեն ունեն փոքր բիզնեսներ համայնքներում:

Մենք վստահ ենք, որ հանքարդյունաբերությունը կարող է և պետք է շահավետ լինի ոչ միայն ֆինանսական տեսանկյունից, այլ նաև ուղղակիորեն պետք է նպաստի տարածաշրջանում ընտանիքների բարեկեցությանը: Այս հարցում կանանց դերը հսկայական է: Ամուլսարի ծրագրի զարգացմանը զուգահեռ ավելի շատ կանայք կմիանան մեր թիմին, և մենք վստահ ենք, որ դա նոր հեռանկարներ և հնարավորություններ կստեղծի Ծրագրի համար: Որակավորված լավ մասնագետ գտնելն այսօր դարձել է լուրջ մարտահրավեր ցանկացած բիզնեսում, և մենք վստահ ենք, որ հանքարդյունաբերությունը մեծապես կշահի, եթե ավելի շատ ջանքեր գործադրի կանանց պոտենցիալը բացահայտելու ուղղությամբ:

Այս մոտեցումը կիսում է «Լիդիան ինթերնեյշնլի» կորպորատիվ ղեկավարությունը, որի կազմում երկու կին փոխնախագահ ունենք և Լիդիանի տնօրենների խորհուրդը, որի կազմում նույպես կին կա:

Շնորհավոր Կանանց միջազգային օրը:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: