Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կանադան չեղարկել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:06 , 13 Հուլիս 2017

Կանադայի իշխանությունները հայտարարել են Բելառուսի նկատմամբ առևտրային սահմանափակումների չեղարկման մասին, այդ որոշումը ուժի մեջ է մտել հուլիսի 12-ին, ասված է պաշտոնական Canada Gazette թերթում:

Սահմանափակումները սահմանվել էին 2006 թվականին Բելառուսում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ կանադական իշխանությունների մտավախությունների ֆոնին:

«Այդ որոշումն արտացոլում է Կանադայի կողմից այն բանի ճանաչումը, որ Բելառուսը առաջընթաց է գրանցել առանցքային հարցերում, որոնք կապված են մարդու իրավունքների հետ:

Կանադան նաև ընդունում է այն կառուցողական դերը, որը Բելառուսը խաղացել է Ուկրաինայում 2014թ. սեպտեմբերին և 2015թ. փետրվարին կրակի դադարեցման և խաղաղ համաձայնագրի կնքման հարցում»,- ասվում է պաշտոնական թերթում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցներն հռչակագիր են ընդունել

Հռչակագիրը սահմանում է այն արժեքները, որոնցով պետք է առաջնորդվեն ԵՄ և ԱլԳ գործընկերության երկրներն առաջիկա տարիներին

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ