Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կայուն զարգացման նպատակների զարգացումը Հայաստանում

Վերադարձ լուրերի բաժին

Համավարակը ծանր ազդեցություն է ունեցել կայուն զարգացման նպատակների մեծամասնության վրա, իսկ միակ դրական կետը շրջակա միջավայրի վրա ազդեցության թուլացումն է։

EconoMood-ի փոխանցմամբ, Միավորված ազգերի կազմակերպությունը հրապարակել է 2020 թվականի «Կայուն զարգացման նպատակներ և COVID-19» զեկույցը, որտեղ առանձնացվում են հինգ հիմնական չափանիշներ, որոնց վրա պետք է հիմնված լինի համաշխարհային համագործակցությունը.

Լավագույն փորձի տարածում
Զարգացող երկրների համար ֆինանսավորման մեխանիզմների ուժեղացում
Սովի հիմնական կետերի թիրախավորում
Սոցիալական պաշտպանության ապահովում
Նոր դեղեր և պատվաստանյութերի խթանում։
Ըստ զեկույցի՝ ասիական երկրներն ամենամեծ առաջընթացն են գրանցել Կայուն զարգացման նպատակների գծով 2015 թվականից ի վեր, ինչպես նաև առավել արդյունավետ են արձագանքել Covid-19-ի բռնկմանը:

2020 թվականի զեկույցում Հայաստանը 166 երկրների շարքում զբաղեցրել է 75-րդ հորիզոնականը 69․9 միավորով։ Նախորդ տարվա համեմատ Հայաստանի միավորը բարելավվել է, իսկ դիրքն անփոփոխ է մնացել՝ չնայած ընդհանուր ռեյտինգավորման մեջ երկրների թվի ավելացման։

2020 թվականի զեկույցում 17 նպատակների մասով Հայաստանն ընդհանուր առմամբ արձանագրել է բարելավման միտում: 2017-ի համեմատ որոշ նպատակների գծով գլխավոր համարվող մարտահրավերների կարգավիճակը փոխվել է, մասնավորապես Հայաստանն առաջընթաց է գրանցել Սովի վերացման, Առողջության և կենսամակարդակի, Գենդերային հավասարության նպատակների մասով, սակայն «Արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ» նպատակը դեռևս շարունակում է մնալ որպես գլխավոր մարտահրավեր։ Հայաստանի համար նոր գլխավոր մարտահրավերներից է նաև Անհավասարության նվազեցումը, Կայուն քաղաքներ և համայնքներ ունենալը։ Աղքատության հաղթահարման նպատակի իրականացման մասով միտումը դրական է, սակայն այն շարունակում է մնալ որպես մարտահրավեր։

SDG_Armenia_2020

2020 թվականի զեկույցում Հայաստանի համար առանձին նպատակների գծով բացասական միտումներ են նկատվում Արդյունաբերության, ինովացիայի և Ենթակառուցվածքների, մասնավորապես գիտական հոդվածների քանակով, ՀՆԱ կազմում հետազոտությունների վրա կատարված ծախսերի չափով, ինչպես նաև հանրային տրանսպորտից գոհունակության մասով և այլն։

Երկրի ամբողջական միավորը 69․86 է, ինչը ցույց է տալիս, որ Կայուն զարգացման նպատակներին Հայաստանը հասել է գրեթե 70 տոկոսով։ Նշենք նաև, որ Հայաստանի՝ այլ երկրի վրա ազդեցության միավորը 96,7 է, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանն այլ երկրների վրա ունի ավելի շատ դրական ազդեցություն․ ինչքան բարձր է միավորն, այդքան դրական է ազդեցությունը։

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: