Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կայուն զարգացման լուրջ նախադրյալներ կան

Վերադարձ լուրերի բաժին

00:45 , 25 Փետրվար 2020

Քաղաքական բուռն գործընթացներով հագեցած տարվանից հետո Հայաստանում 2019 թվականի ՀՆԱ աճը ռեկորդային է գնահատում քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: Նա, «Արմենպրես»-ի մամուլի սրահում խոսելով տնտեսական աճի 7.6 տոկոս և տնտեսական ակտիվության ինդեքսի 7.8 տոկոս ցուցանիշների մասին, նշեց, որ Հայաստանի տնտեսության մեջ 2019 թվականին բացի գյուղատնտեսությունից, մյուս բոլոր առաջնային ճյուղերն ապրել են էական զարգացում: 2018 թվականի համեմատ արդյունաբերությունը 2019 թվականին 2 անգամ աճ է արձանագրել: Մոտ 4.5 տոկոս աճ է գրանցվել շինարարության ոլորտում, որն, ըստ վերլուծաբանի տպավորիչ է և խոսում է զարգացման տեմպերի մասին:

«Մեկ այլ հետաքրքիր ցուցանիշ. ավանդները մեր բանկերում ավելացել են 22.4 տոկոսով: Լավ է, որ այդ ավանդներն արտաքին տրասֆերտների և ներսում վաստակած գումարների հաշվին էապես մեծացել են՝ կազմելով 6 մլրդ դոլարին համարժեք գումար: Մյուս կողմից էլ դա խնդիր է, որովհետև ավանդատուները չեն գտնում ձևեր իրենց ավանդները որպես ներդրում կազմակերպելու համար, որպեսզի ստանան ավելի բարձր եկամուտներ: Սա խնդիր է, որի մասին պետք է մտածի պետությունը»,-ասաց Արամ Սաֆարյանը:

Հայաստանում վարչարարության կատարելագործման հաշվին զարգացում է ապրել հարկերի հավաքագրման գործընթացը, միայն դրա հաշվին պետությունը 1 մլրդ դոլար օրինականացրել է: Այդ գումարի կեսը հատկացվել է գործարարներին պետության պարտքը վերադարձնելուն: Արամ Սաֆարյանի կարծիքով, սա խոսում է պետություն- գործարար հանրույթ ավելի առողջ փոխհարաբերության մասին: Քաղաքական վերլուծաբանը կարևոր քայլերից առանձնացրեց ուսուցիչների, բժիշկների, զինվորակաների աշխատավարձների բարձրացումը, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի բարձրացումը: Նա նկատեց, որ պետությունը վերջին տասնամյակում առաջին անգամ վարկ չի վերցնելու բյուջեի դեֆիցիտը փակելու համար, դա անելու է իր ներքին ռեսուրսների հաշվին: «Սրանք առողջացման միտումներ են, որոնք գալիս են ասելու, որ եթե ոլորտները շարունակական զարգացման հնարավորություն ստանան, ապա կարող են դառնալ կայուն զարգացման լուրջ նախապայմաններ»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վրաստանը հրապարակել է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց

Եթե խախտումը կապված է տեղաշարժման ժամկետների հետ, ապա տրանսպորտային միջոցը պետք է անհապաղ լքի Վրաստանի տարածքը, հակառակ դեպքում վարորդը կտեղափոխվի 14-օրյա կարանտին, և տրանսպորտային միջոցը կտեղափոխվի տուգանային հրապարակ:

Որոշ ապրանքատեսակներ չեն արտրահանվի ԵԱՏՄ տարածքից

Ժամանակավորապես չեն արտահանվի բրինձը, սոխը, սխտորը, շաղգամը, ձավարեղենը, ալյուրի որոշ տեսակներ, հնդկաձավարը, պատրաստի սննդամթերքը հնդկաձավարից, տրոհված և չտրոհված սոյան և այլ ապրանքներ:

Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի»

Վարչապետը հանդիպել է խոշոր ընկերությունների ղեկավարներին: