Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տնօրենը կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

09:45 , 14 Մարտ 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին: Այդ մասին b4b.am-ին հայտնեց Գրիգորյանի գրասենյակը:

Փոխվարչապետը կարևորել է հիմնադրամի հետ համագործակցությունը և ներկայացրել է Կառավարության համար առաջնահերթ այն ոլորտները, որտեղ հնարավոր է մշակել և իրականացնել համատեղ ծրագրեր, այդ թվում՝ տարածաշրջանային նշանակության:

Անդրեյ Շիրոկովը փոխվարչապետին է ներկայացրել հիմնադրամի նորացված ռազմավարությամբ սահմանված գործունեության հիմնական ուղղությունները: Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենը կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն ուղղված հետագա քայլերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկայում Հայաստանի ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջև համագործակցության ընդլայնման շուրջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը

Հայկական տաղավարում այցելուները ծանոթանում են հայկական գինեգործությանը և գինու մշակույթի պատմությանը, Հայաստանը հյուրերին ներկայացվում է որպես էնոզբոսաշրջության համար նոր և գրավիչ ուղղություն։

ՀՀ Կենտրոնական բանկը ողջունում է Ucom պարտատոմսերի թողարկումը

Պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար՝ 7,5% տարեկան եկամտաբերությամբ և 250 մլն ՀՀ դրամ՝ 11% տարեկան եկամտաբերությամբ։

Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը մեծ հետք թողնող փոքր երկիր է

Մի քանի օրից Հայաստանը կդառնա համաշխարհային վերլուծական մտքի կենտրոն՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալելով «Մտքերի գագաթնաժողով» անունը ստացած միջոցառումը: