Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կայացել է TAIEX և SOCIEUX ծրագրերի ներկայացմանը նվիրված տեղեկատվական աշխատաժողովը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

13:51 , 07 Դեկտեմբեր 2016

Դեկտեմբերի 7-ին, Երևանի Դաբլ Թրի Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում կայացել է Եվրոպական հարևանության գործիքի ներքո իրականացվող Թայեքս (TAIEX) և Սոսյու (SOCIEUX) ծրագրերի ներկայացմանը նվիրված տեղեկատվական աշխատաժողովը:

Աշխատաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության-Հայաստանում Թայեքս ծրագրերի իրականացման պատասխանատու Իվանա Պետրիչևիչը:

Իր ողջույնի խոսքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել է.

Հայաստանը վերջին տարիներին օգտվում է Եվրոպական միության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության գործիքներից` Թվինինգ, Թայեքս և Սիգմա, Սևծովյան ավազանի անդրսահմանային ծրագրերից: Վերջին շրջանում ավելացավ ևս մեկ գործիք, որը կոչվում է Սոսյու: Այսօրվա մեր նպատակը Թայեքս և Սոսյու գործիքների մասին հնարավորինս թարմացված մանրամասն տեղեկատվություն ներկայացումն է, որովհետև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը,  հանդես գալով որպես Եվրոպական Միության ծրագրերի ազգային համակարգող, շահագրգռված է, որպեսզի մենք ունենանք գործիքների մասով տեղեկացվածության բարձր մակարդակ, ինչը մեզ հնարավորություն է տալու առավելագույնս օգտվելու այս գործիքներից և’ քանակական և’ որակական տեսանկյունից:

Գարեգին Մելքոնյանը նաև պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:

Աշխատաժողովին մասնակցել են ավելի քան 25 ՀՀ պետական կառավարման մարմինների, Հայաստանում ԵՄ պատվիրակության, Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցիչները, ինչպես նաև այլ շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները:

Տեղեկատվական աշխատաժողովի ընթացքում մանրամասն ներկայացվել է Թայեքս և Սոսյու գործիքների հիմնական առաքելությունը, տեսակները, ծրագրի իրականացման ընթացքը, առանձնահատկությունները, Հայաստանում դրանց իրականացման ընթացակարգերը, հիմնական ուղղությունները և դիմելու մանրամասն ընթացակարգը` դիմումի ներկայացումից մինչև վերջնական հաշվետվություն, ինչպես նաև ԵՄ գործիքներին առնչվող մի շարք այլ հարցեր` նպատակ ունենալով խթանել Հայաստանի պետական կառույցների կողմից ծրագրերին ակտիվ մասնակցությունը:

Միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Եվրամիության ծրագրերի համակարգողին» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:

Լրացուցիչ տեղեկատվություն


Թայեքսը Եվրոպական Հանձնաժողովի տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիք է, որն աջակցում է Եվրոպական հարևանության քաղաքականության անդամ երկրներին ԵՄ օրենսդրության մոտարկման և կիրարկման ապահովման բնագավառներում։ Հայաստանն օգտվում է Թայեքս աջակցություն գործիքից 2007 թվականից։

 

Սոսյուն Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական օժանդակության գործիք է, որը նպատակ ունի աջակցել գործընկեր երկրներին ձևավորել, կառավարել, իրականացնել և վերահսկել սոցիալական պաշտպանության ներառական, արդյունավետ և կայուն  համակարգ։ Սոսյուն աջակցություն է տրամադրում սոցիալական պաշտպանության բոլոր ոլորտներում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ

Հայ գործարարները հնարավորություն կստանան հիմնելու իրենց ձեռնարկությունների ներկայացուցչությունները

Լևոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

ՊԵԿ-ը պարզաբանում է հիպոթեքային վարկի տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման մասին լուրերը

Վերջին շրջանում հասարակության որոշ խմբերում քննարկվում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հիպոթեքային վարկի սպասարկման համար…