Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

Վերադարձ լուրերի բաժին

00:04 , 04 Հոկտեմբեր 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման խորհրդի ենթախորհրդի հերթական նիստը: Այդ մասին հայտնեց էկոնոմիկայի նախարարության մամուլի գրասենյակը:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ձեռնարկատիրության սուբյեկտների գործունեությանը խոչընդոտող խնդիրներին, որոնք ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վերհանել և գույքագրել է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ իրականացված հանդիպումների արդյունքներով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը ենթախորհրդի քննարկանն է ներկայացրել դրանցից մի քանիսը` ԱԱՀ հարկման դաշտում գործող արտադրողների համար մրցունակության, առևտրի ոլորտում առկա հիմնախնդիրների մասով առաջարկվող կարգավորումների, ՓՄՁ-ների կողմից արտահանման հետ կապված և արտահանման խրախուսման պետական աջակցության մեխանիզմների կիրառման և այլ հարցեր:

Նիստին քննարկվել են նաև խորհրդի անդամ հանդիսացող «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի և «Քաղաքացի-հարկատու-բիզնես» իրավապաշտպան կազմակերպության, ինչպես նաև ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող գործարարության աջակցման գրասենյակի ներկայացուցիչների բարձրացրած` բիզնեսին խոչընդոտող օրենսդրական կարգավորումների, ինչպես նաև հարկային վարչարարության հետ կապված խնդիրներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը միկրոբիզնեսին միանվագ աջակցություն կտրամադրի

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը, որով աջակցություն կստանան միկրոբիզնեսի ռեժիմում գործող տնտեսվարող սուբյեկտները:

Համաշխարհային առևտուրը կարող է մինչև 32% անկում գրանցել

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը կանխատեսում է հրապարակել:

Կվերսկսվի Վանաձոր-Ալավերդի ճանապարհի հիմնանորոգումը

Հատվածն ընդգրկում է «Թումանյան» կայարանից մինչև Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհը‚ երկարությունը՝ 51․74 կմ: