Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կայացել է ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջին Սպարտակիադան (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

13:59 , 27 Հունիս 2018

Հունիսի 23-ին «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրի տարածքում տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջին Սպարտակիադան: Սպարտակիադային մասնակցեցին Բանկի գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի ավելի քան 500 աշխատակիցներ:

Մրցումները անցնում էին 8 մարզաձևերում. ֆուտբոլ, վոլեյբոլ, պարանի ձգում, վազք, սեղանի թենիս, բազկամարտ, դարթս, արագ շախմատ:

Սպարտակիադայի բացման հանդիսավոր արարողությանը իր ողջույնի խոսքով հյուրերին և մասնակիցներին դիմեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը՝ շեշտելով սպորտային միջոցառումների կարևորությունը թիմում:

Բանկի Սպարտակիադան, որի հիմնական նպատակը առողջ և ակտիվ կենսակերպի ամրապնդմանը և թիմային ոգուն աջակցությունն է, անցավ համառ պայքարում, իսկ թիմերը ցույց տվեցին համախմբվածություն և ֆիզիկական պատրաստվածության գերազանց մակարդակ։

Մրցումների ավարտից հետո տեղի ունեցավ Սպարտակիադայի հանդիսավոր փակման և հաղթողների պարգևատրման արարողությունը: Թմբկահարների և հրավառության ուղեկցությամբ մրցանակակիրներին հանձնվեցին գավաթներ և պատվոգրեր: ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջին Սպարտակիադայի հաղթողներ դարձան.

1. Արագ շախմատ՝ Մարտիկ Հակոբյան,

2. Բազկամարտ. կանայք՝ Արմինե Աբրահամյան, տղամարդիկ՝ 80 կգ-ից ցածր քաշային կարգում՝ Վիգեն Մեհրաբյան, 80 կգ–ից բարձր քաշային կարգում՝ Սարգիս Առաքելյան,

3. Սեղանի թենիս՝ Միքայել Զարգարյան,

4. Դարթս՝ Զարուհի Հարությունովա,

5. Վազք. կանանց մրցավազք՝ Արևիկ Խաչատրյան, տղամարդկանց մրցավազք՝ Սարգիս Սամսոնյան,

6. Պարանի ձգում՝ Ֆելիքս Թումանյան, Գրիգոր Այվազյանը, Արմինե Աբրահամյան, Լուսինե Ստեփանյանը, Գարեգին Համբարձումյան

7. Վոլեյբոլ՝ Մարտունի Վարդապետյան, Վահե Ադյան, Վաչագան Առաքելյան, Մերի Հովհաննիսյան, Սուսաննա Պետրոսյան, Սվետլանա Պետրոսյան, Ավագ Ասատրյան և Արման Սիրունյան,

8. Ֆուտբոլ՝ Հենրի Վարդանյան, Լևոն Նիկոլյան, Ռուդիկ Գալստյան, Հրաչյա Գրիգորյան, Սարգիս Առաքելյան, Տարոն Գալստյան, Վահե Պապիկյան և Ռաֆայել Հովհաննիսյան:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է հաղթողներին և մրցանակակիրներին և մաղթում հետագա հաղթանակներ Սպարտակիադայի բոլոր մասնակիցներին:

vtb-spart2 vtb-spart3 vtb-spart4

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան բանկի հայտարարությունը՝ միջնորդ կազմակերպությունների միջոցով վարկեր ձևակերպելու դեպքերի մասին

Վերջիններս, օգտվելով հաճախորդների վստահությունից և գցելով հաճախորդներին մոլորության մեջ, խոստանում են աջակցություն՝

Հայաստանն ավելի շատ չիր է ներմուծում, քան արտահանում (գծապատկեր)

2017 թվականին Հայաստանից արտահանվել է 126.8 տոննա չիր՝ 587.2 հազար դոլար մաքսային արժեքով

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի