Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կայացել է ՎՏԲ խմբի – Visa 2019 մանրածախ բիզնեսի ինովացիոն ֆորումը

Վերադարձ լուրերի բաժին

16:55 , 12 Օգոստոս 2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, կայացավ «ՎՏԲ խմբի – Visa 2019 մանրածախ բիզնեսի ինովացիոն ֆորում» երկօրյա միջոցառումը, որը կազմակերպվել էր ՎՏԲ խմբի կողմից` Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի աջակցությամբ: Ֆորումին մասնակցում էին Ռուսաստանյան ՎՏԲ Բանկի (ՀԲԸ) ներկայացուցիչները, «ՎՏԲ» խմբի ԱՊՀ և Վրաստանի դուստր Բանկերի, ԱՊՀ-ում և Վրաստանում մանրածախ բիզնեսի զարգացմանն ուղղված ինովացիոն մոտեցումներ և թվայնացման լուծումներ ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի ներկայացուցիչները՝ ներկայացնելով իրենց նորարարական լուծումները քարտային ոլորտում:

Ֆորումի շրջանակում կազմակերպվել էր մրցույթ՝ լավագույն ինովացիոն start-up լուծում թեմայով, որի հաղթողը դարձավ Armenian Assembly հասարակական կազմակերպության «Հայաստանի վիրտուալ զբոսաշրջային քարտ» նախագիծը: Այն ներկայացրեց ՎՏԲ-Հայաստան Բանկը:

Armenia Guide տուրիստական հավելվածի նպատակն է ընդարձակել Հայաստանի տուրիզմի շուկայի ծավալները`օգտագործողների փորձի ամբողջական ցիկլի տրամադրման նպատակային բովանդակության ապահովման և բազմարժութային վիրտուալ զբոսաշրջային քարտերի ստեղծման օգնությամբ։

Armenia Guide հավելվածը Հայաստանի զբոսաշրջիկների և բնակիչների համար նախատեսված ուղեցույց է, որը ներկայացնում է երկրի տեսարժան վայրերը, միջոցառումները, ռեստորանները, տարատեսակ երթուղիները և այլն: Ծրագրինպատակն է ընդարձակել Հայաստանի թե՛ ներքին և թե՛ արտաքին տուրիզմի շուկայի ծավալները, ինչպես նաև դիվերսիֆիկացնել Հայաստանի զբոսաշրջային առաջարկները՝ մատուցելով տուրիստական ծառայությունների ամբողջական փաթեթ: Բջջային հավելվածի պաշտոնական մեկնարկը տրվել է Armenian Summit of Minds գագաթնաժողովի շրջանակներում՝ 2019 թ.-ի հունիսին: Armenia Guide-ը կարելի է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Հավելվածում առկա վիրտուալ տուրիստական քարտը հաճախորդներին (պարզապես զբոսաշրջիկներին, սփյուռքահայերին, ինչպես նաև տեղի բնակիչներին) տալիս է հնարավորություն`
• ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն կատարված տեսազանգի միջոցով ակնթարթորեն ձևակերպել վիրտուալ քարտեր` անցնելով նույնականացում հեռահար եղանակով,
• ստանալ հասանելիություն վիրտուալ քարտի միաժամանակ 4 հաշիվներին (AMD, USD, EUR, RUR),
• տուրիստական նպատակներով արտերկրից կատարել փոխանցումներ վիրտուալ քարտին,
• վիրտուալ քարտով վճարումներ կատարելիս ստանալ փոխանակման արտոնյալ փոխարժեք,
•Հավելվածի միջոցով վճարել ծառայությունների և ապրանքների դիմաց (կինոթատրոն, հյուրանոցներ, ռեստորաններ, շրջագայություններ և այլն),
• Գործարքների դիմաց կուտակել բոնուսային միավորներ՝ փոխանակելով տարբեր ապրանքների հետ:

Առաջիկայում Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի աջակցությամբ Armenian Guide հավելվածը կգործարկվի ՎՏԲ-Հայաստան Բանկում` հետագայում ՎՏԲ Խմբի այլ դուստր բանկերում տարածման հնարավորությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քննիչ հանձնաժողովի գործունեությունը ձախողվել է. Բաբկեն Թունյան

«Հանձնաժողովը պետք է պարզեր այս ընկերությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը, ապացուցողականությունը, արժանահավատությունը: Պարզե՞լ ենք՝ չենք պարզել, որովհետև դա պարզելու համար մենք ռեսուրսներ չունենք»,- ասաց Թունյանը:

Մարտի 20-ից կգանձվեն մինչև 1.5 մլն դրամ պարտավորությունները

Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները: