Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի նիստը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

17:19 , 13 Դեկտեմբեր 2017

Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը:

Խորհրդի անդամներից բացի, նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, նախարարության աշխատակազմի Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ հասարակական խորհրդի նախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին նախարարության հետ համագործակցելու, երկրի տնտեսական խնդիրների լուծմանը մասնակից դառնալու ցանկության համար։ Նախարարը կարևորել է հասարակական կազմակերպությունների և մասնավոր կառույցների կարծիքը նախարարության նախաձեռնությունների վերաբերյալ և վստահեցրել, որ նրանց առաջարկները և դիտողությունները հաշվի կառնվեն որոշումներ կայացնելու ժամանակ։ Սուրեն Կարայանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը կլինի արդյունավետ։ Այնուհետև, նախարարի առաջարկությամբ, հասարակական խորհրդի անդամները  ներկայացնել են սպասելիքները  համագործակցությունից։

Հասարակական խորհրդի անդամներն առաջարկել են, որպեսզի նախարարության կողմից մշակվող նախագծերը և ծրագրերը, դեռևս նախնական մշակման փուլում, տրամադրվեն իրենց՝ առաջարկություններ ներկայացնելու և համատեղ քննարկելու համար:

Այնուհետև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես  Ազիզյանը հակիրճ ներկայացրել է 2017 թվականի ընթացքում նախարարության կողմից իրականացված աշխատանքը, հիմնական ձեռքբերումները, անդրադարձել 2018 թվականի համար նախանշված գերակա խնդիրներին և նախատեսվող միջոցառումներին:

Նիստի ընթացքում քննարկվել են նախարարոթյան իրավասության ոլորտներին առնչվող օրենսդրական փոփոխությունների, հայկական ապրանքների համար միասնական բրենդի ստեղծման խնդիրների, զբոսաշրջության զարգացման, սպառողների շահերի պաշտպանության, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրավասությունների, տեսչական բարեփոխումների և մի շարք այլ թեմաների վերաբերյալ հարցեր:

Նիստի ավարտին քննարկվել են հետագա համագործակցության մեխանիզմները, որոշվել է հաջորդ նիստի օրակարգը ձևավորելու, 2018 թվականին նախարարին կից հասարակական խորհրդի գործունեության առաջնահերթությունները որոշելու համար առաջարկությունների հավաքագրման ձևաչափը:

Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարության կողմից մշակման փուլում գտնվող որոշ նախագծեր ուղարկել հասարակական խորհրդի անդամներին` նրանց առաջարկությունները, դիտողությունները և փորձագիտական կարծիքները ստանալու նպատակով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ վարչապետի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը (տեսանյութ)

ՏՏ ոլորտը պետք է ունենա զարգացման առաջանցիկ տեմպեր և դառնա տնտեսության կարևոր հենասյուներից մեկը. Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանը 3 նոր թաղապետ է նշանակել

Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար (փոխարինելով Արա Սադոյանին)

Ոստիկանները կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկել ՊԵԿ 3 պաշտոնյայի

ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետը, տեղակալն ու տեսուչը բերման են ենթարկել