Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կայացել է «ՀՀ զարգացման օրակարգը» խորագրով քննարկում

Վերադարձ լուրերի բաժին

10:46 , 29 Օգոստոս 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի շրջանակներում կազմակերպված «ՀՀ զարգացման օրակարգը» խորագրով քննարկմանը, որը վարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում ստեղծագործ կրթության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների շուրջ։

Տիգրան Խաչատրյանը ելույթում ասել է, որ ապահով Հայաստան ունենալը մեծապես կախված է այն ռեսուրսներից, որոնց պետք է տիրապետենք առաջիկայում մեր տեղը ամրացնելու համար։ «Այսօր մենք մոտավորապես 15 անգամ զիջում ենք աշխարհի առաջին տեղերը զբաղեցնող երկրներին մեկ շնչի հաշվով ստեղծված եկամտի տեսանկյունից, ունենք 8 անգամ ավելի ցածր արտադրողականություն, քան Եվրոպայի ցանկացած միջին երկիր, մենք ունենք առնվազն 2 անգամ ցածր արտադրողականություն, քան ԵԱՏՄ առաջատար պետությունները և դա ստիպում է մեզ մտածել այն փոփոխությունների մասին, որ պետք անել տնտեսության ներկա արտադրողականությունը և մրցունակությունը բարձրացնելու համար»։

4.4
Նախարարը նշել է, որ անկախ տնտեսության ոլորտներից՝ տեխոլոգիական փոփոխությունները դարձել են խիստ անհրաժեշտ, որովհետև տեխնոլոգիական միջոցները և կիրառվող տեխնոլոգիաներն են, որ հետո նաև մարդու գիտելիքներով և հմտություններով ուղեկցվելով պետք է ապահովեն արտադրողական տնտեսություն և մեր տեղը գտնեն աշխարհում։ «Մենք փոքր տնտեսություն ենք և գիտենք, որ միայն Հայաստանի տնտեսության ներքին ծավալների ուժով երկար և կայուն զարգացում ապահովել չենք կարող։ Անհրաժեշտ է այնպիսի փոխհամագործակցություն հաստատել երկրների հետ, որը թույլ է տալիս Հայաստանի ապրանքները և ծառայությունները ներկայացնել բարեկամ պետություններում կամ միասնական տնտեսական տարածքներում»,- ասել է Խաչատրյանը։

Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ տարածքը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար որպես ապրանքների և ծառայությունների արտահանման հիմնական ուղղություններից մեկը։ Նախարարի խոսքով՝ 2018 թ. դեպի ԵԱՏՄ տարածք Հայաստանից ապրանքների արտահանումը կազմել է 2 մլրդ 400 մլն դոլար: «Ունենք մոտ 2 մլրդի ծառայությունների արտահանում 2018 արդյունքներով։ Դրա մեջ 60 տոկոսն այն ծառայություններն են, որոնք կապակցված են դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների հետ, և այդ 1 մլրդ 200 մլն դոլար ստեղծվող արժեքն իր հերթին ավելի քան 45 տոկոսով ապահովում է Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների հաշվին»,- տեղեկացրել է նախարարը։

1
Հայաստանի տնտեսական աճը երկարաժամկետ հատվածում երկնիշ թվի մոտեցնելու համար ըստ Տիգրան Խաչատրյանի պետք է ամեն ինչ արվի, որ Հայաստանում արտադրված ապրանքնատեսակները լավագույն ներկայանան արտաքին շուկաներում, կարողանանք բացատրել մեր արտադրողներին դրսի շուկաների հնարավորությունները և աջակցել նրանց արտերկրում ներկայացնելու իրենց արտադրանքը։

Նախարարը դեպի Հայաստան օտարերկրյա ներդրողներին գրավելու գործում կարևոր համարեց դիվանագետների և տնտեսության ոլորտի պատախանատուների միջև գործակցությունը: «Կարելի է ունենալ վերլուծական խումբ, ձևավորել ուղղությունները և հստակեցնել այն թիրախային կազմակերպություններին և արտադրողներին, որոնց հետ պիտի երկխոսենք: Դուք պետք է մեզ օգնեք ձևավորել այդ հարթակները և ստեղծել համապատասխան կապեր»,- շեշտեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սոցիալական առաջընթացով Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից և Ադրբեջանից

Մեր երկիրը միևնույն խմբում է գտնվում Ռումինիայի, Խորվաթիայի, Վրաստանի և Լեհաստանի հետ: Ենթախմբերից մի քանիսի ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ: