Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Վերադարձ լուրերի բաժին

00:37 , 20 Հուլիս 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այդ մասին հայտնեց Մհեր Գրիգորյանի գրասենյակը:

Փոխվարչապետը շեշտեց, որ այսուհետ միջգերատեսչական հանձնաժողովի ուշադրությունը սևեռվելու է ճանապարհային քարտեզի իրականացման վրա և խնդրեց պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին զեկուցել միջոցառումների կատարման աշխատանքները:

Մասնակիցները քննարկեցին ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող ճանապարհային քարտեզով 2019 թվականի ընթացքում կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքը:

Զեկույցներով հանդես են եկել Արդարադատության, Ֆինանսների, Առողջապահության, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքնենրի նախարարությունների, Ոստիկանության և Միգրացիոն ծառայության ներկայացուցիչները:

Քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի, Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության, Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության ընդունմանը, անկանոն միգրացիայի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը, ռեադմիսիոն հայցերի էլեկտրոնային կառավարման համակարգի գործարկմանը, հարկման ոլորտում թափանցիկության բարձրացմանը, ճանապարհային երթևեկույթան անվտանգույթան չափանիշների, ինչպես նաև վարորդական վկայականների տրամադրման ընթացակարգերի բարելավմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական կառավարման արդյունավետության բարձրացմանը, շրջակա միջավայրին հասցվող վնասների կանխարգելմանն ու հասցված վնասի նվազեցմանն ու վերացմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման լիարժեք կայացման ու տարածքային զարգացմանը միտված միջոցառումների ընթացքին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:

06.12.2019: ԿԲ նախագահի այցը Վիենա

Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:

Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ

Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: