Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական քննարկումը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

10:56 , 07 Մայիս 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հերթական քննարկումը: Պայմանավորվածության համաձայն` նախորդ քննարկումից երեք ամիս անց Հայաստանում աջակցության ծրագրեր իրականացնող երկրների դեսպանների ու միջազգային կազմակերպությունների հայկական ներկայացուցչությունների, ինչպես նաև կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Կառավարության ռազմավարական շրջանակը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ ռազմավարությունների մշակման գործընթացում Հայաստանի զարգացման գործընկերներն իրենց զգալի ներդրումը կունենան:

13808_am_1

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն ընդգծել է. «Փոխվարչապետի կողմից կառավարության գերակայությունների և ռազմավարական ուղղությունների վերաբերյալ մանրամասն ներկայացումը Զարգացման գործընկերների համակարգման այսօրվա հանդիպմանը չափազանց օգտակար է: Բոլոր գործընկերները գնահատում են կառավարության պատրաստակամությունը ներգրավելու միջազգային համայնքին այս կարևոր ռազմավարական փաստաթղթերի մշակման և իրականացման գործընթացում՝ հավակնոտ ռեֆորմներ իրականացնելու և նոր Հայաստանի տեսլականին հասնելու նպատակով»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Կառավարության ռազմավարական շրջանակը՝ առանձին ոլորտներում նախանշված գերակայություններն ու ակնկալվող բարեփոխումները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom ընկերությունը հերքում է իր աշխատակիցներին քաղաքական որևէ ուժին սատարել ստիպելու մասին լուրերը

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին: