Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կայացել է «Կապիտալում ներդրումներ և կապիտալի շուկաներ․ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարենպաստ միջավայրի կայացում» աշխատաժողովը

Վերադարձ լուրերի բաժին

21:42 , 13 Դեկտեմբեր 2019

Երևանում կայացել է «Կապիտալում ներդրումներ և կապիտալի շուկաներ» օրենսդրական և ինստիտուցիոնալ բարենպաստ միջավայրի կայացում» թեմայով աշխատաժողովը: Այն կազմակերպել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ։ Աշխատաժողովին մասնակցել են պետական կառույցների, ֆինանսական հաստատությունների, բանկերի, սթարտափ ընկերությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ոլորտի փորձագետներ։ Այդ մասին հայտնեց էկոնոմիկայի նախարարության մամուլի բաժինը:

13.12.19-1

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին՝ անցյալ շաբաթների ընթացքում Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն առնչվող հարցերի վերաբերյալ իրենց ներկայացրած նկատառումների համար։ Նա կարևորել է նաև Կենտրոնական բանկի կատարած աշխատանքը՝ նշելով, որ այն հիմք է հետագայում ավելի լայն համատեքստում շարունակելու աշխատանքը՝ ներառելով նաև կապիտալի շուկայի բաղադրիչներին առնչվող այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են արժեթղթերի և բորսայի աշխատանքին, իսկ նորարարական և այլընտրանքային ՓՄՁ-ներին հնարավորություն է ընձեռում միջոցներ ներգրավել ավելի էժան ենթակառուցվածքների միջոցով։

13.12.19-9

«Անհրաժեշտ է բացահայտել, թե ինչպես փոքր ու միջին բիզնեսը Հայաստանում, օգտագործելով արդի հնարավորությունները, ունենա ավելի հասանելի ֆինանսական միջոցներ»,- նշել է Տիգրան Խաչատրյանը: Նա նաև ասել է․ «Ես խորապես հավատացած եմ, որ Հայաստանում հիմա, ինչպես երբևէ, վերջին 1.5 տարվա ընթացքում արձանագրվող միտումների և կառավարության կողմից որդեգրած քաղաքականության արդյունքում, կան արժեթղթերի շուկան և բորսան զարգացնելու իրական նախադրյալներ»։

13.12.19-3

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն։ Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են բաժնեմասային ֆինանսավորման և կապիտալի շուկային առնչվող մի շարք հարցեր ՝ կորպորատիվ կառավարում, քրաուդֆանդինգ, արժութային և այլ կարգավորումներ, բիզնես հրեշտակներ, թափանցիկություն, այս գործընթացներում սփյուռքի կապիտալի հնարավոր ներգրավում և այլն։

13.12.19-6

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը նշել է, որ քննարկումները նախաձեռնվել են ոլորտում առկա խնդիրները բացահայտելու և դրանց համատեղ լուծումներ գտնելու նպատակով։ Աշխատաժողովի ընթացքում ձևավորված աշխատանքային խմբերը շարունակել են աշխատանքը թեմատիկ խմբային քննարկումներով։ Աշխատաժողովի արդյունքում նախատեսվում է առանձնացված առաջնահերթ խնդիրների շուրջ արձանագրված տեսակետները ներառել ձևավորվելիք ճանապարհային քարտեզում։

13.12.19-8

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ԱՄԷ WAM լրատվական գործակալությանը

«Կլիմայի փոփոխություններով պայմանավորված՝ ջրի սակավություն է լինելու, և մենք պետք է ապագայի համար ապահովենք այն պայմանները, որ մեր բնակչությունը կարողանա լավ և ճիշտ սնվել»,- Արմեն Սարգսյան:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ: Պարտադիր սպանդանոցային մորթի պահանջի կիրառումը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը

Կառավարությունը մշակելու է նաև շարժական և փոքր սպանդանոցների աջակցության ծրագիր:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա զարդերի գրավով վարկեր շահավետ պայմաններով

Վարկի մարման ժամկետը՝ 80 օրից մինչև 5 տարի է, ընդ որում վարկի մարման կարգը ընտրվում է հաճախորդի հայեցողությամբ: