Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կայացել է Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի իրագործման պլանավորման աշխատաժողով

Վերադարձ լուրերի բաժին

18:17 , 10 Սեպտեմբեր 2020

Կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված արդյունավետ և հետևողական քաղաքականության մշակման նպատակով, պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ, Կենտրոնական բանկի, Ֆինանսների նախարարության, շահագրգիռ այլ գերատեսչությունների և կազմակերպությունների, ոլորտի փորձագետների, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մասնակցությամբ և ջանքերով մշակվել ու հաստատվել է Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը: Այդ մասին հայտնեց էկոնոմիկայի նախարարությունը:

Մեծապես կարևորելով ոլորտի զարգացմամբ հետաքրքրված գերատեսչությունների և մասնագետների ներգրավվածության շարունակականության ապահովումը նշված ծրագրի իրականացման բոլոր փուլերում, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի ոլորտում իրականացվող բարեփոխումների միասնական քաղաքականության կիրառման և ակնկալվող արդյունքների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սեպտեմբերի 9-ին կազմակերպել է առցանց աշխատանքային հանդիպում։ Աշխատաժողովին մասնակցել են պետական և մասնավոր հատվածի ավելի քան 70 ներկայացուցիչներ, ովքեր անմիջականորեն ներգրավված են գործընթացում։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք։ Իր խոսքում գործընթացը կարևորել և շարունակական համագործակցության պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան։ Աշխատաժողովի մասնակիցները շեշտել են հաստատված ծրագրի մշակման և իրագործման կարևորությունը ոլորտում շոշափելի արդյունքներ գրանցելու տեսանկյունից։

Աշխատաժողովի շրջանակներում ներկայացնելով Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի առանցքային դրույթները՝ փորձագետներ Ելենա Խաչվանքյանն ու Նարեկ Շարաֆյանն անդրադարձել են մասնակիցների կողմից բարձրացված հարցերին։ Ծավալված կառուցողական քննարկման արդյունքում, ծրագրի իրագործման նպատակով, ձևավորվել են համապատասխան աշխատանքային խմբեր հետևյալ ուղղություններով․

• Պետական պարտատոմսեր և դրամական շուկա
• Ենթակառուցվածքային ծրագրեր, պետական մասնակցությամբ ընկերություններ, համայնքային թողարկումներ
• Պետական աջակցություն մասնավորներին․ կորպորատիվ կառավարման կանոնագիրք
• Հաղորդակցություն, տեղեկատվության հասանելիություն, խթանում
• Ենթակառուցվածք, այդ թվում՝ քրաուդֆանդինգ և նոր տեխնոլոգիաներ
• Օրենսդրական և կարգավորման համակարգ:

Այսպիսով, անցում կատարվեց Կապիտալ շուկայի զարգացման ծրագրի իրագործման փուլ, որը բարդ և աշխատատար, միևնույն ժամանակ հույժ կարևոր գործընթաց է և որին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հետամուտ է լինելու։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը:

Ucom-ի աշխատակիցները պարգեւատրվել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար

2021 թվականի օգոստոսի 9-ին Ucom-ի անվտանգության բաժնի ղեկավար Արամ Սարգսյանին շնորհվել է «Երախտագիտություն» մեդալը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից։