Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կայացել է Զբոսաշրջության պետական կոմիտեի՝ զբոսաշրջային ներդրումային ծրագրերի աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

14:34 , 16 Փետրվար 2017

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն ստեղծել է զբոսաշրջային  ներդրումային ծրագրերի   աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ներկայացուցիչներ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ մշակույթի նախարարություններից, ՀՀ ԿԱ քաղա­քա­շինության պետական կոմիտեից, ՀՀ կենտրոնական բանկից, «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամից և Հայաստանի զարգացման հիմնադրամից:

Առաջին հանդիպման ընթացքում ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ներկայացրել է զբոսաշրջային ծրագրերի փաթեթը: Քննարկվել են ծրագրերի ներդրումային գրավչության ու տնտեսական հավանական արդյունքին առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում որոշվել է ընտրել շուրջ հինգ առավել գրավիչ և իրատեսական ծրագիր, ներկայացնել դրանք համապատասխան գերատեսչությունների ուսումնասիրությանը, որից հետո կազմել  ներդրումային ծրագիր:

Զարմինե Զեյթունցյանի առաջարկությամբ, հանդիպումներն ունենալու են շարունակական բնույթ:

Զբոսաշրջային ներդրումային ծրագրերի   աշխատանքային խումբ ստեղծելու նպատակներից է  քննարկել և առավելագույն  ջանքեր գործադրել  իրատեսական առաջարկները պոտենցիալ ներդրողներին հասանելի դարձնելու ուղղությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար

Դեկտեմբերի 12-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Երևանի քաղաքապետարանը նոր մրցույթ կհայտարարի թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության համար

Հայկ Մարությանն անդրադարձել է հարցին՝ նշելով, որ թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության համար նոր մրցույթ կհայտարարվի

ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները. «Իմ քայլը». ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն կլինեն ԱԺ-ում

ԿԸՀ-ն ամփոփել է 2010 ընտրական տեղամասերի կտրվածքով ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները։