Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կայացել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի առաջին նիստը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

17:18 , 25 Նոյեմբեր 2016

ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ, EITI) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) առաջին նիստը, որի ժամանակ տրվել է Հայաստանում ԱՃԹՆ-ի ստանդարտը ներդնելու աշխատանքների պաշտոնական մեկնարկը: Նիստը վարում էր բազմաշահառու խմբի նախագահ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Բացման խոսքում Դավիթ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին ներկայում անդամակցում է 51 երկիր՝ թեկնածու և համապատասխանող կարգավիճակներով: Այն հանդիսանում է հրաշալի գործիք, անկախ երկրում քաղաքական փոփոխություններից, համագործակցային ձևաչափով բացահայտելու հանքարդունաբերության ոլորտում առկա խնդիրները, ապահովելու ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, որն իր հերթին կբարելավի հանքարդյունաբերության ոլորտի ներդրումային գրավչությունը, կբարձրացնի հանրային վստահությունը:
Նախաձեռնությանը միանալու գաղափարը ծնվել է Բաց կառավարման գործընկերության ծրագրի շրջանակում: ՀՀ վարչապետը հայտարարեց Հայաստանի Հանրապետության EITI-ի ստանդարտի ներդրման պատրաստակամության մասին 2015 թ. հուլիսի 28-ին կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի ժամանակ, որից հետո ՀՀ կառավարության աշխատակազմը Համաշխարհային բանկի հետ համատեղ կազմակերպեց մի շարք հանրային իրազեկման հանդիպումներ Հայաստանի մարզերում և Երևանում` հասարակությանը և հանքարդյունահանող կազմակերպություններին EITI-ի ստանդարտին ծանոթացնելու և բազմաշահառու խմբի ձևավորման աշխատանքներն սկսելու համար: 2016 թ. հունիսի կեսին ՀՀ կառավարությունը, հանքարդյունահանող կազմակերպությունները և քաղաքացիական հասարակությունն արդեն իսկ ներկայացրեցին Հայաստանի EITI-ի բազմաշահառու խմբի անդամների թեկնածությունը: (Խմբի կազմը հաստատվել է ՀՀ վարչապետի՝ 2016 թ. նոյեմբերի 24-ի 1104 – Ա որոշմամբ):
2017 թ. EITI-ի թեկնածության հայտի ներկայացումն ամրագրվել է նաև ՀՀ կառավարության ծրագրում: ՀՀ-ում սկզբնական շրջանում EITI-ը ներառելու է մետաղական հանքարդյունաբերությունը, հետագայում կարող է որոշում կայացվել ընդլայնելու EITI-ի ընդգրկման շրջանակները:
Աշխատանքային ծրագիրը կազմելուց հետո ավելի հստակ կուրվագծվեն նաև միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությունները: Ցանկանում եմ առանձին շնորհակալություն հայտնել նրանց՝ մեր առջև դրված մարտահրավերների հաղթահարման և EITI-ի ներդրման աշխատանքների իրականացման գործում մեզ աջակցելու համար»:
Նիստում ելույթ են ունեցել նաև հանքարդյունաբերության կազմակերպությունները և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող անդամները, ինչպես նաև նիստին հրավիրված միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները: Շեշտադրվել է նախաձեռնության ներդրման կարևորությունը երկրի ներդրումային, գործարար միջավայրի բարելավման, հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, տնտեսական գործունեության որոշակի ռիսկերի նվազման, կառավարության, գործարար հատվածի և հասարակության միջև երկխոսության խթանման հարցերում: Ներկայում խումբն իրականացնում է ԱԹՃՆ-ի ստանդարտով սահմանված պարտադիր աշխատանքները՝ ԱՃԹՆ թեկնածության հայտը ներկայացնելու և 2017 թ. ԱՃԹՆ թեկնածու երկիր դառնալու համար:
Նիստում ներկայացվել են նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա տվյալների թվայնացման և հրապարակման աշխատանքները: Մասնավորապես, գործարկվել է «www.geo-fund.am» կայքը, ընթացքի մեջ են Ֆոնդի պահոցում անցած դարի 20-ական թթ. սկսած պահպանվող շուրջ 2 մլն էջ տեղեկատվության՝ քարտեզագրական և գծագրական փաթեթների, երկրաբանական, ֆինանսական ու ոչ ֆինանսական հաշվետվությունների և այլ փաստաթղթերի թվայնացման աշխատանքները: Արդեն իսկ իրականացվել է թվայնացման աշխատանքների կեսից ավելին, և թվայնացված տեղեկատվությունը հասանելի է Ֆոնդի կայքում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական միջոցների ծախսերի մասին տեղեկատվություն

Հաշվի առնելով այս օրերին լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումները, հարկ ենք համարում հրապարակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերած դրամական միջոցների տրամադրման կարգի ու այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը։

Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ

ՀՀ կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։

20.11.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Նոյեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 10.2 մլն ԱՄՆ դոլար: