Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Կամ տնտեսական ստերը շարունակվելու են, կամ էլ Փաշինյանի կառավարությունն անկում պետք է արձանագրի». Հրանտ Բագրատյան

Վերադարձ լուրերի բաժին

08:47 , 18 Մայիս 2018

Կամ տնտեսական ստերը շարունակվելու են, կամ էլ Փաշինյանի կառավարությունն անկում պետք է արձանագրի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Այսօր Ստեփան Մնացականյանը վերանշանակվել է՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ի՞նչի համար։ Փաշինյանը նույնիսկ կատակել վիճակագրական ստի առիթով (Մարկ Տվենի խոսքերն են)։ Բայց վերանշանակել է։ Նիկոլ Փաշինյանը եւ Հայկական Ժամանակը շուրջ 20 տարի քննադատում էին այդ մարդուն վիճակագրական ստերի համար։ Ավաղ… եթե այդպես է ի՞նչ կարիք կար հեղափոխության։ Ստեփան Մնացականյանն ասել էր 7.5% աճի մասին։ Բա 7.5% աճ տված իշխանությանը վտարու՞մ են։ Հիմա ի՞նչ եք անելու։ Կամ տնտեսական ստերը շարունակվելու են, կամ էլ Փաշինյանի կառավարությունն անկում պետք է արձանագրի։

Նոր իշխանությունները պետք է հետեւողական լինեն։ Այլապես կարելի է զրոյացնել վստահության պաշարը։ Օրինակ, քանի կար ասում էինք, որ նախագահ Արմեն Սարգսյանը լեգիտիմ չէ։ Հետո Նիկոլ Փաշինյանը գնաց մոտը եւ տեսավ մինչ այդ չտեսած թուղթը։ Է, լավ արեցիր։ Կլինի այդ թուղթը տպենք, որ բոլորը տեսնեն։ Բացի այդ, կլինի, որ Արմեն Սարգսյանը կոնկրետ հաշիվ տա, թե ե՞րբ եւ ո՞րտեղ է հարստացել։ Սկզբից ներկայացավ որպես խոշոր գործարար, հետո հասկացավ, որ դա հարիր չէ նախկին դեսպանին եւ նախագահին ու ասաց, որ տղաների շնորհքն է։ Հետո հայտարարեց, որ աշխատավարձ չի ուզում։ Հետո մամուլից հուշեցին, որ եղբայր աշխատավարձ պիտի ուզես, որ պետության առաջ հաշվետու լինես, այլապես հարց է ծագում ո՞վ է քեզ վճարում։ Չ՞է որ այս մարդը նախագահ է։

Խոսք են տվել բացահայտել մարտի 1-ը։ Խնդիրը սա է. ո՞վ է կրակելու հրաման տվել։ Վաղն էլ ս՞ա ենք պարտակելու։

Հուսով եմ, որ այս ամենին կավելանա նախկին իշխանությունների սարքած մազութի գործը։ 3 տարի քաշքշելուց հետո, տեսնելով որ իմ մասով նման գործ չկա (դա էր պակաս, չէ որ ես եմ լուծել 24-ժամյա հոսանքի մատակարարման խնդիրը) մի կողմ քաշվեցին. նյարդերս ուտելուց հետո։ Դրանից հետո դիմել եմ դատախազություն։ եթե գործ չկա, ապա դատեք այդ մի քանի կլյաուզնիկին։ Դատախազն ինձ գրեց, որ այդ կլյաուզնիկները բացատրություն են գրել, որ կատակ են արել։ Իսկ ինձ հնարավորություն չտրվեց այս ամենը Հ1-ով հայտարարել։ Բայց այստեղ էլ պատվիրատու կար։ Ո՞վ էր»,- գրել է Բագրատյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սյունիքի նախկին մարզպետը պետբյուջեին վճարել է 172.4 մլն դրամ և հայտնվել խոշոր հարկատուների ցանկում

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկի 391-րդ հորիզոնականում հայտնվել է Վահե Հակոբյանի անունը

ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%

2018 թ. օգոստոսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

ՀՀ տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել. ՍԱՊԾ

Զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն այն մասին, թե այս օրերին Հայաստանի գյուղմթերքի շուկայում հայտնվել է մեծ քանակությամբ ձմերուկ