Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կալիֆորնիայում ձգտում են վերաբացել Հայաստանի հետ առևտրային գրասենյակը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

14:51 , 16 Փետրվար 2019

Կալիֆորնիա նահանգի սենատում ներկայացվել է նահանգի և Հայաստանի միջև առևտրային գրասենյակի վերաբացման բանաձևը: Գրասենյակը փակվել էր նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերի կրճատումների քաղաքականության հետևանքով: b4b.am-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Asbarez պարբերականը: Կալիֆորնիա նահանգի սենատի անդամ Էնթոնի Փորթանթինոն ներկայացրել է թիվ 302 բանաձևը, որով առաջարկում է վերաբացել Կալիֆորնիա-Հայաստան առևտրային գրասենյակը:

Թիվ 302 բանաձևի համահեղինակն է սենատի անդամ Սքոթ Ուիլքը, իսկ աջակիցներն են սենատի անդամներ Մելիսա Հորթատոն և նահանգային խորհրդի անդամներ Աթամ Բըրքը և Էվան Լոն:

Բանաձևի նպատակն է խթանել Հայաստանի և Կալիֆորնիայի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունները: Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը ողջունել է բանաձևի ներկայացումը և հավելել, որ նահանգապետ Քևին Նիսմը ևս երաշխավորել է, որ գրասենյակը պետք է վերաբացվի: Նա հույժ կարևոր է համարել աշխարհի մեծությամբ 5-րդ տնտեսությունը ունեցող Կալիֆորնիայի առևտրային հարաբերությունների սերտացմանը նպաստող այս քայլը:

Բանաձևի ներկայացմանը ներկա են եղել նաև Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը և Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը: Գլխավոր հյուպատոսը ևս երախտագիտություն է հայտնել Փորթանթինոյին` վստահեցնելով, որ Կալիֆորնիայի հայ համայնքը և Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ջերմորեն կողջունեն գրասենյակի վերաբացումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: