Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Կալաշնիկով» կոնցեռնի թոփ-մենեջեր Վախթանգ Քարամյանը հայտնվել է ԱՄՆ-ի «սև ցուցակում»

Վերադարձ լուրերի բաժին

14:37 , 23 Դեկտեմբեր 2015

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է ռուսաստանյան ընկերությունների և ֆիզիկական անձանց 2 ցուցակ, որոնց նկատմամբ կիրառվել են տնտեսական պատժամիջոցներ (կապված Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության հետ)։

Առաջին ցուցակը SDN-ն է (Specially Designated Nationals )։ Այստեղ տեղ գտած ֆիզիկական և իրավաբանական անձանց ամերիկյան ակտիվները ենթակա են սառեցման, և նրանց արգելված է բիզնես անել ամերիկացիների հետ։ Այս ցուցակին ավելացել են 12 հոգի, որոնց թվում է նաև հայազգի Վախթանգ Քարամյանը։ 24-ամյա Քարամյանը բավականին բարձր պաշտոն է զբաղեցնում «Կալաշնիկով» կոնցեռնում. նա այդ ընկերության՝ Մերձավոր Արևելքում բիզնեսի զարգացման գծով տնօրենն է։

Մյուս ցուցակը SSIL-ն է (Sectoral Sanctions Identifications List)՝ սեկտորալ պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունները։ Նրանց արգելված է երկարաժամկետ ֆինանսավորում ստանալ ամերիկյան ընկերություններից և ֆիզիկական անձանցից։

SSIL-ում տեղ են գտել մեծ թվով բանկեր, որոնց թվում է նաև ռուսաստանյան ՎՏԲ բանկի դուստրը՝ հայաստանյան «ՎՏԲ Հայաստան» բանկը։ Պատժամիջոցների տակ են նաև «ՎՏԲ Աֆրիկան», «ՎՏԲ Ղազախստանը»,  «ՎՏԲ Ուկրաինան», «ՎՏԲ Ավստրիան», «ՎՏԲ Բելառուսը», «ՎՏԲ-ապահովագրությունն», «ՎՏԲ Լիզինգը» և ՎՏԲ-ի կենսաթոշակային հիմնադրամը:

Պատժամիջոցների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 73.9%-ը

Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։

Հայաստանը և Դանիան կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր են ստորագրել (տեսանյութ)

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին հանդիպել է Դանիայի պետական եկամուտների նախարար Կարստեն Լորիտզենի հետ