Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կաթնամթերքի շուկայի վերահսկողության վերաբերյալ քննարկում՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

23:40 , 27 Հունիս 2019

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր նիստ, որը նվիրված էր կաթնամթերքի շուկայի վերահսկողության մեխանիզմների քննարկմանը: Նիստի անհրաժեշտությունը, ըստ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի, առաջացել էր այն բանից հետո, երբ b4b.am կայքը 2 անկախ լաբորատորիաների փորձաքննությանն էր հանձնել թթվասերի նմուշներ, և նրանցից մեկը թթվասերների 12 նմուշներից 3-ի մեջ հայտնաբերել էր բուսական յուղ: Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ, b4b.am կայքի գլխավոր խմբագիր Դավիթ Մուրադյանը, լոբարոտորիաների ներկայացուցիչներ, սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների, ՏՄՊՊՀ, ՍԱՏՄ ներկայացուցիչներ, կաթնամթերք արտադրողների միության ներկայացուցիչներ, կաթնամթերք արտադրողներ:

Կարևոր խնդիրների մեկը համարվեց այն, որ Հայաստանում դեռևս չկա ռեֆերենց լաբորատորիա, որը վիճելի թեմաների վերաբերյալ կտար վերջնական եզրակացություն: ընդգծվեցին նաև որոշ օրենսդրական բացթողումներ, որոնք անբարեխիղճ արտադրողներին թույլ են տալիս շրջանցել օրենքը և միջազգային կարգավորումները և մոլորության մեջ գցել սպառողներին: Բաբկեն Թունյանի առաջարկով՝ նիստի մասնակիցներից կկազմվի աշխատանքյաին խումբ, որն առաջիկայում կներկայացնի ոլորտի կարգավորմանը նպաստող առաջարկներ: Նիստի տեսագրությունն ամբողջությամբ՝ ստորև:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ