Invalid username or password
Դատելով պաշտոնական վիճակագրության տվյալներից՝ 2016 թվականը այնքան էլ հաջող տարի չի եղել կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող հայաստանյան ընկերությունների համար։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ծառայության տվյալներով՝ հիմնական արտադրատեսակների արտադրության ծավալները (բնեղեն արտահայտությամբ) նախորդ տարվա ընթացքում նվազել են՝ բացառությամբ պանրի և կաթի։
Այսպես, պանրի արտադրությունը 2015 թվականի համեմատ աճել է 20%-ով և 2016 թվականին կազմել 22315.9 տոննա։
Կաթի արտադրությունը նույնպես աճել է. ոչ զգալիորեն՝ 2.7%-ով, սակայն, ամեն դեպքում դրական տեղաշարժ կա։ 2016-ին արտադրվել է 460.2 մլն լիտր կաթ։
Մնացած արտադրատեսակների գծով գրանցվել է ծավալների նվազում։ Մածունի արտադրությունը նվազել է 1.2%-ով և կազմել 6098.4 տոննա, թթվասերի արտադրությունը կրճատվել է 2.3%-ով և կազմել 5922.5 տոննա։ Կաթնաշոռի արտադրությունը կրճատվել է 3.4%-ով (ծավալը՝ 955.3 տոննա): Իսկ ամենից շատ՝ 6.5%-ով, կրճատվել են պաղպաղակի արտադրության ծավալները. 2016 թվականին Հայաստանում արտադրվել է 9013.4 հազար լիտր պաղպաղակ։
Դիտումներ 1366
Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:
Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:
Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: